Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Առաջադրանքներ

Հաշվետվություն 2021

Արատես գետ

Մարզը   մարզկենտրոնը

Գանձասար

Մխիթար Սեբաստացի

Երևանի պատմության թանգարան

Ես Սեբաստացի եմ

Իմ գյուղը

Իմ բակը,իմ թաղը

Իտալական ամանոր

Ճամփորդություններ դեպի Արատես

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Առաջադրանքներ

Ճամփորդություններ դեպի Արատես

Արատեսյան ճանփորդությունները միշտ լինում են սպասված ու սիրելի։ Արատեսը չքնաղ է տարվա բոլոր եղանակներին , ինձ բախտ է վիճակվել այցելել Արատես բոլոր եղանակներին։ Ես այնտեղ շատ եմ սիրում լուսանկարել, որովհետև Արատեսը մի ուրիշ գեղեցկություն ունի։ Բոլոր եռօրյա ճամփորդություններից առաջ մենք նախապատրաստվում ենք՝ քարտեզ ենք գծում, ճամպրուկ ենք հավաքում,տեղեկություն ենք հավաքում այդ վայրի մասին և այլն։Մենք ունենում ենք կանգառներ և դրանք էն ՝ Արենիի սելավատար պատ, Զորաց եկեղեցի, Արենիի քարանձավ, Սուրբ Կարապետ։Առօրյան հագեցած է առավոտը շուտ նախավարժանք ենք անում հետո, ցախահավաքություն ենք անում , խաղում ենք, օգնում ենք բերքը հավաքել , ծարատունկ ենք արել ,ծիսական ուտեստներ ենք պատրաստում։Երեկոյան խարույկի շուրջ զրուցում ենք ։Նաև ազգային երգով ու պարով լիովին տոն ենք դարձնում մեր օրը։

Continue reading “Ճամփորդություններ դեպի Արատես”
Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Իտալական ամանոր

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։