Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Առաջադրանքներ

Ճամփորդություններ դեպի Արատես

Արատեսյան ճանփորդությունները միշտ լինում են սպասված ու սիրելի։ Արատեսը չքնաղ է տարվա բոլոր եղանակներին , ինձ բախտ է վիճակվել այցելել Արատես բոլոր եղանակներին։ Ես այնտեղ շատ եմ սիրում լուսանկարել, որովհետև Արատեսը մի ուրիշ գեղեցկություն ունի։ Բոլոր եռօրյա ճամփորդություններից առաջ մենք նախապատրաստվում ենք՝ քարտեզ ենք գծում, ճամպրուկ ենք հավաքում,տեղեկություն ենք հավաքում այդ վայրի մասին և այլն։Մենք ունենում ենք կանգառներ և դրանք էն ՝ Արենիի սելավատար պատ, Զորաց եկեղեցի, Արենիի քարանձավ, Սուրբ Կարապետ։Առօրյան հագեցած է առավոտը շուտ նախավարժանք ենք անում հետո, ցախահավաքություն ենք անում , խաղում ենք, օգնում ենք բերքը հավաքել , ծարատունկ ենք արել ,ծիսական ուտեստներ ենք պատրաստում։Երեկոյան խարույկի շուրջ զրուցում ենք ։Նաև ազգային երգով ու պարով լիովին տոն ենք դարձնում մեր օրը։

Leave a comment