Month: January 2022
《Աշխարհն ին օբյեկտիվում》նախագիծը արժանացել է 《Ձմեռ Պապ 2021-2022》մրցանակին
Ճամփորդություն դեպի Սևաբերդ
Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ, որտեղ ձյուն էր գալիս և ամբողջը սպիտակ էր, ինձ թվում էր թե հայտնվել եմ դրախտում։ Ձյունը այնքան շատ էր, որ ծնկներին էր հասնում։Խաղացինք ձնագնդիկ,սահնակ քշեցինք , և շատ ձնեհրեշտակներ սարքեցինք։Շատ տպավորիչ էր շատ գեղեցիկ վայր էր ։🌫❄❄
Ճամբարային օր երրորդ
Ճամբարային առաջադրանք
Պատասխանի՛ր տրված հարցերին։
Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ինձ համար ճամբարը շատ լուրջ և կարևոր է։
Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Շատ ավելի հետարքրիր դասեր, և համարյան ամեն օր գնում ենք ճամփորդությունների։
Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Մեզ հնարարվորություն է տալիս այցելել շատ գեղեցիկ վայրեր, նաև Արատես, որը ձմռանը ավելի գեղեցիկ է։
Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ամենաշատը ինձ գրավում է ազատությունը։
Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Այո շատ լավ է, որովհետև մենք կարող ենք ծանոթանալ ուրիշ դասարանների աշակերտների հետ։
Լավ է , որ նոր ընկերներ ենք ձեռք բերում։
Տարբեր նոր հետաքրքրություններ ենք բացահայտում։
Հնարավորություն ունենք օգնել փոքրերին։
Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Կուզեի , որ ճամբարի օրակարգ մտներ հանդիպում հայտնի նկարիչների,լուսանկարիչների և այլ արվեստագետների հետ , հնարավորություն ունենայինք իրենց արվեստանոցներում դաս անել։
Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ես խորհուրդ եմ տալիս, որ շատ կրեատիվ նախագծեր հորինեն։
Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Կառաջարկեի գրքեր կարդան, որ հետո իրար հետ քննարկենք։
Այլ․․
Մեղուների մասին
Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։
Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։
Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն: ասա
Ճամբարային օր երկրորդ
Մենք այսօր Ռուսերեն դասին ծանոթացանք<<Русские народные избы>> ։Այսօր առաջին անգամ պատրաստեցինք կոլաժ ։Բայց ամենասպասելին Կինո-ֆոտոն էր, մենք մանդարիններով շատ ֆոտոներ արեցինք, շատ հետաքրքիր էր։








Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։Ծովի մակերեվույթից բարձր է 2035-2080 մ։Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։

Ուսմնական ձմեռ
Երկրորդ ուսումնական շրջան․ անհատական ուսումնական
Անուն ազգանուն- Մարկ Վարդանյան
Ջոկատի համար- 5-րդ
Ջոկատավարներ- Շուշան Ալեքսանյան, Սեդա Թեվանյան
Ընտրությամբ գործունեության խումբ-Կինոֆոտո
Երթուղային ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում-օգտվում եմ միակողմանի
Երկարօրյա ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում– Չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ- նշել որտե”ղ եք գնում, ի”նչ եք պարապում-Հ․Իգիթյանի գեղագիտական կենտրոն -Նկարչության