Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

224-230 Լեզվական աշխատանք

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

     Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:
Այս բառերը ցույց են տալիս ածականի որակի աստիճանը։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

   Ամենավատ – ամենից վատ,վատագույն, գեղեցկագույն- ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, բարձրագույն- ամենաբարձր,ամենից բարձր, ամենաազնիվ- ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր- հզորագույն, ամենահզոր, ամենից ահեղ- ահեղագույն, ամենաահեղա, համեստագույն- ամենահամեստ, ամենից համեստ, ամենահին-հնագույն , ամենից հին, ամենից ծանր- ծանրագույն ,ամենածանր, ամենալուրջ- լրջագույն, ամից լուրջ, ամենից խոշոր- ամենախոշոր,խոշորագույն:

226. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվ:

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

 Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
Աղի ջուրը սառույցից ծանր է դրա պատճառով սառույցը չի սուզվում

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան             շնաձկները:
Ծովային փոքր ,բայց թունավոր կենդանիները   շնաձկներից վտանգավոր են։

 Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան գրավորը:
Բանավոր խոսքն գրավորից մեծ հնարավորություն արտահայտելու։
 Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ       երաժշտությունը:

Ժամանակակից աղմկոտ երաժշտությունը նավաստիների կիրառած թունավոր նյութերից, վառ գույներնից ու ուլտրաձայնից սարսափելի են շնաձկների համար:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ-երեսուն,
  չորս տասնյակ-քառասուն,
 հինգ տասնյակ – հիսուն,
 վեց տասնյակ – վաթսուն,
 յոթ տասնյակ- յոթանասուն,       
 ութ տասնյակ – ութսուն
 ինը տասնյակ – իննսուն
ե

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,    յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Տասնավորից և միավորից կազմված թվերը գրվում են միասին, իսկ հարյուրյակներով, հազարներով, կազմված թվերը գրվում են առանձին։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

 Քառասունութ, վաթսունհինգ, իննսուներեք, հարյուր յոթ, յոթ հարյուր ութսունվեց, չորս հազար երեք հարյուր , վեց հազար ութսունյոթ

Leave a comment