Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
– Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:
Երբ 9-ը թվականի դիմաց գրվում է ձայնավոր ինը գրվում է ինն, իսկ եթե 9-ի դիմաց գրված եղավ բաղաձայն ինը գրվում է ինը։

232. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ)-հինգը  տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            (Տասն)տասներորդ  օրն է, որ բակ չեմ իջել:
            (Երեք) Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի (երեսունհինգ) երեսունհինգերորդ  րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) տասներկուերորդ թիվն առանց
մնացորդի կբաժանվի տասներկուսի:
  Յուրաքանչյուր (չորս) չորրորդ ամսվա (քսանութ)քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային    սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու)ութսուներկուերրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
   Արդեն (տասնվեց) տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
 Իմ (մեկ) առաջին գործը քեզ սիրով օգնելն Է:

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են րորդ ( –երորդ) ածանցով:

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:Ես- Տիգրանը

            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:Ես – Նվարդը
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:դու-տղան
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:-Դու-Ռուբենին
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:Նա-վարորդը
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:Նա- ընկերուհի

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

            Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Ես,մենք
դու,դուք,
նա, նրանք

Այս բառերը կոչվում են , որովհետև անբան դեր են կատարում

237. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Leave a comment