Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Էսպես չի մնա․․․

  • դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, ընտրությունդ հիմնավորիր։

    Առաջ է գընում տըղեն օրն օրին,
    Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
    Դառնում է ծառա մեծ թագավորին։
    Հիշում է մի օր հայրը իր որդուն
    Ու վեր է կենում գալի տեսություն.
    Ես ընտրել եմ այս հատվածը, որովհետև այստեղ ներկայացվում է աշխատասիրությունը և նպատակասլացությունը․․․
  • Համաձա՞յն ես հեղինակի հետ, պատասխանդ պատճառաբանիր։

    Այո ես համաձայն եմ , որովհետև ամեն վարկյան ամեն ինչ փոխվում է, ժամանակը հետ տանել հնարավոր չի:
  • Ինչպես կբացատրես այս տողերը․

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Այս աշխարհում, ոչ մի բան հաստատ չի կարող լինել, մենք չենք կարող ասել հաստատ այսօր անձրև կգա թե ոչ։

  1. Բալլադից դուրս գրիր բոլոր պարզ, բարդ, ածանցավոր բառերը տեղադրիր աղյուսակում։
Պարզ ԲարդԱծանցավոր
մարդ ինքնակալ գյուղացի
 տարիք մահարձան անվերջ
 ծառա դարեդար թագավոր
 հայր  անտեր
օր  տեսություն
 թագավոր  օրական
 կյանք անժառանգ