Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

261. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող հիմա, վաղուց, շուտով (հետո) բառերից մեկը և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Ծանրություններ բարձրացնելը՝ որպես ուժեղանալու միջոց, վաղուց է հայտնի եղել:
            Շուտով  ծանրամարտի նոր թիմ են հավաքելու։
            Հիմա տարեկան մոտ ութսուն հազար մարդ զբաղվում է ծանրամարտով:
            Վաղուց ծանրամարտը մտցվել էր օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:
            Շուտով ծանրամարտի նոր մրցաշար կանցկացվի:
            Ծանրամարտիկը հիմա քրտնաջան պարապում է, որ հաղթի առաջիկա   մրցումներում:

262. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող շատ դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում բառերից ու բառակապակցություններից մեկը:

  Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) հիմա խմելու     մաքուր ջրից չեն օգտվում:
  Հիմալայներում շատ դարեր առաջ հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային             մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
Գիտնականներն ասում են, որ հիմա երկրի վրա կլիմայական զգալի             փոփոխություններ են լինելու:
 շատ դարեր առաջ աշխարհում մի հետաքրքիր արվեստագետ էր ապրում:

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-հետո
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-հետո
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ:-հետո
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-վաղուց
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝             «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ:-հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

       Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,             գտնում են:
           Այս խմբում  գործողությունը կատարվում է հիմա։
     Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
                       Այս խմբում  գործողությունը կատարվում է վաղուց։
     Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,     գտնեն:

   Այս խմբում  գործողությունը կատարվելու է հետո։

265. Նախադասությունը լրացրո՛ւ:
  Բայն ունի երեք ժամանակ՝ներկա,անցյալ   և ապագա:

75-

Leave a comment