Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:

Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:




Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան XXIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XVXVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

216-218-221-222

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը։ Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝


քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր- սիրելի, գեղեցիկ, քնքուշ, փոքրիկ,հոգատար,հարուստ, հարազատ,
           եղբայր- ուժեղ,ավագ,մեծ,հաղթանդամ, աշխատասեր, գրագետ, թիկնեղ, հումորով,
           մայր –խորթ, երիտասարդ, խրատող,խելացի,սրտացավ,սիրալիր,սիրող  
           հայր – իմաստուն, երաժշտասեր,ուշադիր,բարեկազմ,ընկերասեր,
          տատիկ – ջերմ, մաքրասեր,ծեր,քչախոս,խնամող, բարի,
          պապիկ –խորհրթատու, բարեկամասեր, հանդուրժող, մեծահոգի,      ն                    արդար,վաստակող, հյուրասեր,

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ – անսիրտ , վախ-անվախ, վախկոտ, քար-քարե, քարոտ ,քարեղեն, մայր-անմայր, երկինք-երկնային,, արև- արևային, փայտ- փայտե, , լեռ(ն)- լեռնային, լեռնոտ, փողոց- փողոցային, երկաթ- երկաթյա, երկաթե, , օդ- օդային,անօդ, ծաղիկ-ծաղկային, ծաղկավուն,             եղբայր- եղբայրական, ոսկի-ոսկե, արծաթ- արծայա, ծով- ծովային, Ամերիկա- ամերիկյան, Ֆրանսիա – ֆրանսիական, Գերմանիա- գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, արցունքանման, սուտ,կեղծավոր,

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:


  Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կեդնական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին             ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են    կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

            Գետնի վրայով լայնահուն ու հոռդահոս գետեր, կարկաչուն  ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու     զուլալ  աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են,          լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր  լեռներն ասես թափանցիկ  մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենախոր լիճը       հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը վճիտ            ու մաքուր ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
            Մեր հանրապետությունը գողտրիկ վճիտ լճերով հարուստ է: Դրանցից սքանչելինը Սևանա լիճն է, որտեղ        իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գեղատեսիլ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր       ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Posted in Uncategorized

Հովաննես Թումանյան 《Հսկան》

Առաջադրանքներ

  • Պատմեք իշխանի մասին՝ մջբերելով բալլադից հատվածներ։
    Հին՜ ժամանակներում ապրում էր մի Իշխան (Որ թե մարդիկ նըրա աչքում,Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ) էնքան ուժեղ , որ ոչ մեկ չէր համարձակվում գնալ իրեն ընդառաջ, ինչ աներ ու կամենար օրենքն էր էն աշխարքի։Իշխանը իրեն տանը հանգիստ նստած, մեկ էլ իր հոտերի վերակացուն լեղապատառ ներս մտավ ու կմկմալով ասաց (— Ապրած կենաս, մեր տեր իշխան, Հապա՜, էսպես հրաշք մի բան. Արածում էր ծովի ափին Բազմությունը քո հոտերի, Մին էլ տեսնենք՝ ծովի միջին Մի վիթխարի մարդ է գալի: Մի վիթխարի մարդ եմ ասում, Որ մենք իր մոտ լու ենք չընչին, Ծովը մինչև ծունկն է հասնում, Իսկ գըլուխը ամպի միջին) իշխանը իրեն մեծամտելով ասաց (— Ո՞վ է, ասավ, համարձակվե լ Իմ տերության սահմանն եկել Ու էդպես էլ վըրես հաչում… Ինձնից ուժեղ չեմ ճանաչում):Նա չհամարձակվեց գնալ հսկային ընդառաջ, ուղարկեց իր անթիվ անհամար բանակին։

Ըստ հեղինակի իշխանի մեծությունն ինչով էր չափվում․

բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ

  • Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։-
    Հսկան չվախեցավ, որովհետև իրական հսկա էր և իրենից ավելի ուժեղ հսկայի չէր ճանաչում։