Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Ուիլիյամ Սարոյան«Անունս Արամ է»

Կարդում եմ«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների մասին է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը:Շատ հետարքրիր պատմվածքների շարք է ՝ սարոյանական հոգով գրված։Սարոյանի գրված գրքերը ինձ շատ հոգեհարազատ են ։Ավարտելուց հետո որոշել եմ ընթերցել «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք 320-325

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

1.  Կետերը ջրի տակ երկար են մնում:

2.  Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:

3.  Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։

4.  Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։

5.  Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

                                                                                                                                                 Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։ 

                                                                                                                                            Աղջիկը պարում է դահլիճում։
Ծառը  չորանում է ։    
Բերանը խոսում է։
Արեգակը  ջերմացնում է աշխարհը։
Վարորդը  խախտեց երթեւեկության կանոնները։
Աշակերտը  ստացել էր անբավարար։
Քամու ուժը վերացրերց մի մեծ քաղաք։
Դանակը կտրեց մարդու մատը։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

 
Գլխավոր անդամներն են որովհետև առանց նրանց նախադասություն հնարավոր չէ կազմել։

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:

Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

Մյուս անդամներին անվանում են  լրացուցիչ։

324․ Նախադասության գլխավոր անդամներին լրացումներ ավելացրու։ Ի՞նչ փոխվեց։

Ճերմակ նապաստակը փախչում է դաշտ։

Գարնանը անտառը գեղեցիկ կանաչեց ։

Նոր տարվան ընդառաջ եղևնին զարդարել են։

Անտառում եղնիկներն ապրում են ազատ։

Աշնանը մարդը որսաց արջ։

Բնությունն արթնանում է գարնան կանչից։

 Պարզ նախադասությունները դարձան ընդարձակ նախադասությունները ։

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Խաչբառ Գարնանային

Խաչբառ

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։  
2+1=3գ

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։ 
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։ 
    1000×5=5000ր

  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է
    ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։
    100×4=400ն
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։ 
    9:9=1ա
  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը  որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։
    1+3=4
    1600:4=400ն

1600-400=1200,

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Արևմտահայերեն, Uncategorized

Արևմտահայերեն

ԱՂԻ ՎԱՃԱՌՈՐԴԸ ԵՒ ԻՐ ԷՇԸ

Ժամանակին աղի վաճառորդ մը կար, որ մօտակայ քաղաքէն աղ կը գնէր եւ
պարկերը իշուն վրայ բեռցնելով կը ծախէր շուրջի գիւղերուն։ Ճամբուն վրայ կար
գետակ մը, ուրկէ կ’անցնէին։ Սակայն քանի որ կամուրջ չկար եւ ջուրն ալ խորունկ չէր,
գետակը կ’ացնէին ջուր մտնելով: Օր մը, մարդուն չար բախտէն, էշը կը սահի եւ ջուրին
մէջ կ’իյնայ։ Աղերուն մեծ մասը կը լուծուի ջուրին մէջ: Երբ էշը դարձեալ կը կանգնի, կը
զգայ, որ բեռը բաւական թեթեւցած է։
Այդ օրուընէ սկսեալ, ամէն անգամ որ էշը գետակէն պիտի անցնէր, կ’իյնար
ջուրին մէջ։ Վաճառորդը ի վերջոյ կը սկսի կասկածիլ, որ էշը դիտմամբ* կ’իյնայ՝ բեռը
թեթեւցնելու համար։ Ուրեմն կ’որոշէ անոր դաս մը տալ։ Յաջորդ քաղաք երթալուն,
աղի փոխարէն բամպակ կը գնէ ու կը բեռցնէ իշուն վրայ։ Էշը կը զգայ, որ բեռը աւելի
թեթեւ է, բայց կը մտածէ, որ եթէ դարձեալ ջուրը իյնայ, ա՛լ աւելի պիտի թեթեւնայ։
Ուստի, ըստ սովորութեան, դարձեալ կ’իյնայ ջուրին մէջ։ Բայց երբ կը փորձէ կանգնիլ,
բեռան ծանրութիւնը զինք կրկին վար կը ձգէ, որովհետեւ բամպակը ջուր ծծած եւ շատ
ծանրացած էր։ Վաճառորդը լաւ մը կը ծեծէ իշուն, մինչեւ որ կանգնի եւ այդ ծանրացած
բեռով քալէ։ Այդ օրուընէ սկսեալ, էշը կարելին կ’ընէ դարձեալ ջուրը չիյնալու։
Պատմուածքը ցոյց կու տայ, որ մեր գործը դիւրացնելու համար եթէ խաբէութեան
դիմենք, հետեւանքը գէշ կ’ըլլայ:

կը գնէ-գնում էր
կը ծախէր-ծախում էր
կը բեռցնէ-բռնում է
կ’անցնէին-անցում է
կ’որոշէ-որոշում է
կը լուծուի-լուծվում է
կ’իյնայ-ընկնում է
կը փորձէ-փորձում է
կ’ըլլայ-լինում է
կզգա- զգում է
կը կանգնի-կանգնում է
կը ծեծէ -ծեծում է
կը մտածէ-մտածում է
կու տայ-տալիս է








Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնա կի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

    (Տղա)Տղան  համարձակ առաջ եկավ: (Օր) Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ  թռչունները(թռչուն): (Ոստիկան)  Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդ) Մարդիկ  կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) ձև կա: Այդ լճի (ջուր)  ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց)փողոցը դատարկ էր: Հավանաբար (մարդ)  մարդիկ քնած էին:

Ենթական հարամարեցրեցի ստորոգյալին

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք 308-314


308.
Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց  տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց  պատերը:

Արեգակը շիկացրեց տների պատերը:

 Արեգակը շիկացրերց պատերը։
 Արեգակը շիկացրերց ։
  Շիկացրերց։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ  արձանը տեղափոխեցին։
Այդ արձանը տեղափոխեցին։
Արձանը տեղափոխեցին։
 Տեղափոխեցին։

 Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Հանճարը չսահմանափակվեց:

Չսահմանափակվեց:
           

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին;
Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները  հիշեցին այդ գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին :
Սերունդները հիշեցին։
Հիշեցին։
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի  ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ոտքերի առաջ։
Աշխարհը փռվեց առաջ։
Աշխարհը փռվեց ։
Փռվեց։

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:-Մարդը քնեց:
            Ի՞նչը ի՞նչ եղավ։ Երկինքը ներկվեց կարմրավուն գույնով:
            Ովքե՞ր ի՞նչեն անում: Աղջիկները պարում են:
            Ինչե՞րը ի՞նչ են լինում։ Կատուները  գզվում են:
            Ո՞վ ո՞վ է: Մայրիկս ռեժիսոր է։
            Ի՞նչը ինչպիսի՞ն է: Գարունը սիրուն է;

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):

            Պապիկը  նորից մտախոհ նստեց:
            Նապաստակը  բոլորից արագ է վազում:
            Ընկեր Սոնան խիստ ուսուցիչ է:
            Միսաքը  իմ մոտ ընկերն է:
            Ժասմինը կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը սիրուն է:
            Ես Մարկն եմ:
            Մտնողը պապիկ  է:
            Կաթիլը ընկնում  է:
            Ընկերս պարում է:
            Եղանակը արևոտ   է:
            Իմ ծննդավայրը այստեղ է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի  է:
            Կինը երիտասարդ էր:
            Երկինքը մաքուր էր:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը  կարմիր է:
Ես  հնարամիտ  եմ:
Մեր բակը շատ մեծ է:
Ջրի թագավորությունը խորհրդավոր է:
Արևը  հրավառ  է:
Այս տարին  հաջողակ է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


   Նկարը գեղեցիկ է։ Նկարը պատռվեց։ Թիթեռը  գույնսգույն է։ Թիթեռը թռչեց։, Անտառը խորհրդավոր է ։Անտառում հրդեհվեց։, Քույրիկը քնքուշ է։ Քույրիկը լացեց։ Ճամփորդը  հմուտ  է։Ճամփորդը ճամփորդեց:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգելհայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

          Ստորոգյալները հաստատում են  առարկայի ինչպիսի լինելը և ինչ անելը ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Պատմություներ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք այսօր գնացել էինք Արագածոտնի մարզ, այնտեղ ձյուն էր գալիս ,բայց ձյունը մեզ չխանգարեց։Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին խորհրդավոր , գմբեթ չունեցող հրաշք է, շատ տպավորված եմ։Եղել ենք Արուճի քարվանատանը,Թալինում-Դաշտադեմում:Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ։Ամենից շատ ինձ դուր եկավ Դաշտադեմի ամրոցը , մենք չորս խմբերի էինք բաժանվել և բարձրանում էինք Դաշտադեմի ամրոցը ։Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։ Ես իմ տարերքի մեջ էի հետարքրքիր լուսանկարներ ստացվեցին։

Այս ճանփորդությունը հիշվող և ստացված է ։


Posted in Մայրենի, Նախագծեր, Առաջադրանքներ, Երևանյան զբոսայգիներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Երևանյան զբոսայգիներ

Գարնանային արձակուրդներին մենք այցելեցինք «Կոմիտասի անվան պանթեոն»:Ես սիրով լուսանկարեցի հայ մեծերին: Իմ սիրելի Ուիլիյամ Սարոյանի հուշարձանը շատ հետաքրքիր լուծում ուներ: Հուշարձանը շատ հայկական էր:Ինձ հետաքրքրող միտք հուշեց, որ ավելի մանրակրկիտ ուսումնասիրեմ Սարոյանի կյանքը:Մոտ ժամանակներս կհրապարակեմ իմ էջում :