Ժխտական խոնարհում
289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է: Ձկների բնակարանը ծովը չէ։
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա: Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկա՜ն Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում: Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:
Չ ժխտական մասնիկի
290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը: Խաչմերուկում շարժումը չէր կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են: Այդ լճի ջրերը չեն սառչում ։
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ: Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով: Նա չի հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել: Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
Երկու գրքերն իրարից տարբերվում են: Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
դարձրեցի ժխտական։
Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն –ել կամ –ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ:
Թվականը ցույց է տալիս առարկայի թիվ կամ թվային կարգ:
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Բայը ցույց է տալիս գործողություն:



































