296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։Նրանք շատ քիչ են պատահում ։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։Հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Առաջինում ձին իշխանին էր իսկ երկրորդում դուռն էր իշխանինը։
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Առաջինում հզոր շինություն է իսկ երկրորդում հզորը ժամանակն է
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Առաջինում հոգնածն երգչուհին էր իսկ երկրորդում աղջիկն էր հոգնած։
Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
առաջինում Ամբիոնի մոտ կանգնած էր մարդը իսկ երկրորդում պապիկն էր Ամբիոնի մոտ
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:
Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի ստորգետնյա իրերը թաքցրեց իր ստորգետնյա
ամրոցում
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ Պատկերասրահի դուռը փակել:
Մեծ Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Ֆրանսիայի տասնհինգհազարամյա մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:
299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտած մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ: (հանդեսի ժամանակ)