🏔Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ🏔

Երթուղի

Երթուղի- Բաբաջանյան փողոց- Աշտարակ-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Արուճ- Թալին-Դաշտադեմ

Հայրենագիտական կանգառներ

Նախագծի պատասխանատուներ`

Արմինե Գոգինյան, Սոնա Սարգսյան

Վարորդ`

Տրանսպորտ`

Նախագծի իրականացման ժամանակահատվածը.

Մարտի 19

Մեկնում՝ 10:00` Մայր դպրոցի կայանատեղի

Վերադարձ՝ 16:00` Մայր դպրոցի կայանատեղի

Անհրաժեշտ իրեր.

տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, անձևանոց, ջուր, բրդուճներ, տաք թեյ, քաղցր, տեսախցիկ, ալկոգել


Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: