Երթուղի
Երթուղի- Բաբաջանյան փողոց- Աշտարակ-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Արուճ- Թալին-Դաշտադեմ
Հայրենագիտական կանգառներ
- Ագարակի Բրոնզեդարյան քաղաքատեղի
- Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի
- Արուճի քարվանատուն
- Թալինի Կաթողիկե մայր տաճար-վանք
- Դաշտադեմի ամրոց
Նախագծի պատասխանատուներ`
Արմինե Գոգինյան, Սոնա Սարգսյան
Վարորդ`
Տրանսպորտ`
Նախագծի իրականացման ժամանակահատվածը.
Մարտի 19
Մեկնում՝ 10:00` Մայր դպրոցի կայանատեղի
Վերադարձ՝ 16:00` Մայր դպրոցի կայանատեղի
Անհրաժեշտ իրեր.
տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, անձևանոց, ջուր, բրդուճներ, տաք թեյ, քաղցր, տեսախցիկ, ալկոգել
Արուճի քարավանատուն
Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:
Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: