Posted in Մայրենի, Նախագծեր, Չարենցյան օրեր, Առաջադրանքներ, Uncategorized

Չարենցյան մեդիափաթեթ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Հարցեր
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:

Բանաստեղծությունը անվերջության և հավերժության մասին է:Մեր հույսը մենակ կյանքի վրա է և երգի վրա է ։
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Մեր կյանքը ճամփորդություն է։Կյանքը չի կարող անվերջ լինել ամեն բանին կա սկիզբ և վերջ։
3.Նոր վերնագիր մտածիր:
Կյանքի ճամփորդությունը։


Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոցԳիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:

Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Անձրևը որովհետև հանգստացնում է և ջրում է բնությունը։
2.Դուրս գրիր մակդիրները:
շրթերը վարդե
Սրտերը կրակ

3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերըկրակ են ու բոց:

Այս նախադասությունները նշանակում է, որ բոլորը գնացել են զբոսնելու և հիանալու գանան վարդերով,իսկ «սրտերը կրակ են ու բոց »դա նշանակում է, որ արդեն գարունը ջերմացրել է:




Leave a comment