Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:-Մարդը քնեց:
            Ի՞նչը ի՞նչ եղավ։ Երկինքը ներկվեց կարմրավուն գույնով:
            Ովքե՞ր ի՞նչեն անում: Աղջիկները պարում են:
            Ինչե՞րը ի՞նչ են լինում։ Կատուները  գզվում են:
            Ո՞վ ո՞վ է: Մայրիկս ռեժիսոր է։
            Ի՞նչը ինչպիսի՞ն է: Գարունը սիրուն է;

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):

            Պապիկը  նորից մտախոհ նստեց:
            Նապաստակը  բոլորից արագ է վազում:
            Ընկեր Սոնան խիստ ուսուցիչ է:
            Միսաքը  իմ մոտ ընկերն է:
            Ժասմինը կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը սիրուն է:
            Ես Մարկն եմ:
            Մտնողը պապիկ  է:
            Կաթիլը ընկնում  է:
            Ընկերս պարում է:
            Եղանակը արևոտ   է:
            Իմ ծննդավայրը այստեղ է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի  է:
            Կինը երիտասարդ էր:
            Երկինքը մաքուր էր:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը  կարմիր է:
Ես  հնարամիտ  եմ:
Մեր բակը շատ մեծ է:
Ջրի թագավորությունը խորհրդավոր է:
Արևը  հրավառ  է:
Այս տարին  հաջողակ է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


   Նկարը գեղեցիկ է։ Նկարը պատռվեց։ Թիթեռը  գույնսգույն է։ Թիթեռը թռչեց։, Անտառը խորհրդավոր է ։Անտառում հրդեհվեց։, Քույրիկը քնքուշ է։ Քույրիկը լացեց։ Ճամփորդը  հմուտ  է։Ճամփորդը ճամփորդեց:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգելհայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

          Ստորոգյալները հաստատում են  առարկայի ինչպիսի լինելը և ինչ անելը ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Պատմություներ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք այսօր գնացել էինք Արագածոտնի մարզ, այնտեղ ձյուն էր գալիս ,բայց ձյունը մեզ չխանգարեց։Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին խորհրդավոր , գմբեթ չունեցող հրաշք է, շատ տպավորված եմ։Եղել ենք Արուճի քարվանատանը,Թալինում-Դաշտադեմում:Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ։Ամենից շատ ինձ դուր եկավ Դաշտադեմի ամրոցը , մենք չորս խմբերի էինք բաժանվել և բարձրանում էինք Դաշտադեմի ամրոցը ։Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։ Ես իմ տարերքի մեջ էի հետարքրքիր լուսանկարներ ստացվեցին։

Այս ճանփորդությունը հիշվող և ստացված է ։