354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
Դաշտերից մի լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը,
քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ, որ տունը կողոպտել էին:(որ)
Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից ,որի ձեռքին ծաղիկների փունջ ունի: (որը)
355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։
ա) Այնքան … որ, բ) և:
Թագավորի ձայնը այնքան նվազում է ,որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը նվազում է,և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։
ա) Եվ, բ) իսկ
Ահռելի որոտից պայթում էր երկինքը ,և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը ,իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
357. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված
մասը հանելով Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած
հիվանդության դեմ:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ։
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում ու առողջացնում է:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի։
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի արշալույսին է տեսել:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք գալու են իրենցից հետո:
Մարդիկ ավերում են Երկիրը ` առանց մտածելու սերունդների մասին:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն)
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը սննդամթերք է։
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, Sսակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է։
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում։
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են։
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել։
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը
Մի փութր շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Բարդ նախադասություները դարձան պարզ նախադասություններ