Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ

🐻Արջաորս🐻

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
    բոցն աստծու ոտներն էրում է-Կրակը շատ բարձր է։
     Բայց անտերը գլխի է ընկել-Բայց նա հասկացավ,
    Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-Գիտեմ որ արջեր իրենց ականջը դնում են ,մարդ վրա, որ լսի մարդը մահած է թե ոչ:
    Ես էլ շունչս փորս գցեցի-շունչս պահեցի
    մին էլ ականջ դրավ-Մեկ էլ ականջ դրեց
    Հետքն ընկա գնացի-հետքը գտա գնացի։
  • Նարնջագույն բառերի իմաստները գտեք բառարանում կամ Վիքիպեդիայում:

բայաթի-ողբ

դրուստ-ճիշտ

օքմին-որևէ մարդ

մերուն-ձագերի մայր

լուլ-խողովակ

չախմախ-հրահան

խտըտել-թևի տակ դնել

Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:Եթե ես լինեի Ավագի ընկերը ես էլ չէի գնա արջին սպանելու, որովհետև արջնել է կենդանի և արժանի է ապրելուն և ես ոչ թե կսպանեի այլ նրա համար ուտելիք կհայթհայթեի

Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:Իմ կարծիքով արջ չսատկեց որովհետև արջերը սուտ սատկելու հատկություն ունեն։

Ո՞րն է ր պատմվածքի ամենալարված պահը:Պատմվածքի ամենալարված պահը դա 《Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա》 սա է։

Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:

Պատմվածքի իմաստը այն է, որ եթե դու մեծ ես ու ուժեղ դա չի նշանակում , որ դու կարող ես փոքրերին խփել կամ վիրավորել։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Առաջադրանքներ 1-8

1.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

  • Ծերունին մտավ լքված խրճիթը:
  • Կարինեն սիրում էր ճամփորդել:
  • Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:
  • Զորավարը հոգատար հայր էր:

2. Ընդգծեք նախադասությունների ենթական և ստորոգյալը:

  • Դրսում մարդիկ աղմկում էին:
  • Անհանգիսըտ տղան չէր գտնում իր տեղը:
  • Լուսաբացին արևը պայծառ շողում էր:
  • Քամու թևերը տարան տերևներին:
  • Մայրիկը համբուրեց իր սիրելի որդուն:

3. Բայերը դարձրեք նախադասություների ստորոգյալ:

Ասել, հիշել, աշխատել, հիանալ, գնել, կառուցել, հանգստանալ, մտածել

  • Այսօր բոլորս աշախետել  ենք  բակում և մեծ ոգևորությամբ օգնել ենք միմյանց:
  • Անցյալ տարի նա  հանգստացել էր Հավայան կղզիներում և թարմացած վերադարձել է աշխատանքի:
  • -Խոստանում եմ, որ եթե օգնես, ես նոր պայուսակ կգնեմ քեզ համար:
  • Ուսանողը երկար  մտածել  էր  ու վերջում վստահ պատասխանեց:
  •  Կասեմ իմ կարծիքը, եթե այն հաշվի առնող լինի:
  • Անցորդները կանգնում էին ու հիանում էին  այդ ասնովոր տեսարանով:
  • Վարպետ Օնիկն իր տունը կառուցեկ էր մեկ տարվա ընթացքում, իսկ կտուրը կապել էր հաջորդ տարի:
  • Նստել էր պատշմբում և   հիշել էր իր մանկության օրերը:

4. Հտևյալը  բայերով նախադասություններ կազմեք այնպես, որ դրանք լինեն ստորոգյալ:

Քշել, արթնացնել, մաքրել, հեռանալ, տաքանալ,  լուսավորել:                                  
Հզոր քամին քշեց տարավ տերևները։Մայրիկը արթնացրերց երեխային։Սպասուհին մաքրել էր ամբողջ տունը։Կինը հեռանում է տնից։Արջերը տաքացնում էին մարդուն իրենց բրդով։ Արևը աշխարհին լուսավորում էր իր ուժեղ ճառագայներով

5. Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:

  • Խուճապահար թշնամին  ամոթալի  պարտվեց:
  • Գեր խանութպանը ուրախ ժպտում էր:
  • Չտես հյուրերը ստիպելով հեռացան:
  • Խիստ ուսուցչուհին լուրջ խոսեց:

Խորհրդավոր անտառը դանդաղմթնեց:

6. Նախադասություններին ավելացրեք երբ և որտեղ հարցին պատասխանող բառեր:

  • Առավոտյան Մարդիկ բակում հավաքվեցին:
  • Գիշերը վարպետները աշխատում էին արվեստանոցում:
  • Երեկոյան Նրանք հանդիպեցին համալիրում :
  • Դասի ժամին աշկերտները փախան դուրս:

7. Ուշադրություն դարձրեք, թե ինչ թվով է դրված ստորոգյալը և ենթական համաձայնեցրեք նրա հետ:

  • Երեխաները  հեռանում էին իրենց ուսուցչուհուց:
  • Առավոտյան բոլոր թռչունները արթնանում էին արևի շողերի հետ:
  • Մոտակա այգիները արդեն կանաչում էին:
  • Կարենը բարձրացավ տան կտուրը:
  • Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվորները:

8. Ընդգծված բայերը դարձրեք նախադասության ստորոգյա, դուրս գրեք՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը։

  • Նրանք փնտրում էին վարդագույն շենքեր ունեցող երազային այդ քաղաքը:
  • Տնից հեռանալիս Վարդուհին մեկ անգամ ևս ստուգեց ամեն ինչ:
  • Շատպելու պատճառով Կարինեն ընկավ և քիչ էր մնում վնասեր ոտքը:
  • Հիմա մարդկանց համոզելու համար նա լուրջ փաստարկներ էրփնտրում:
  • Նա սիրում էր միայն դաշտերում աճող բազմագույն ծաղիկներ և միշտ դրանք էր գնում:
  • Հանկարծ կուրացուցիչ լույս էր հորդումպատուհանից:
  • Ծաղիկները բացեցին  իրենց հրաշք թերթիկները, հիացնում էին բոլորին:
  • Վաղը նա կմտնի դասարան և զարմացած կհարցնի:
  • Նա ծրագրել է, որ անպայման առավոտյան վաղ մեկնելու է:

    փնտրում էին-երրորդ դեմք,անցյալ , հոգնակի։
    ընկավ-երրորդ դեմք,անցյալ,եզակի,
    փնտրում էր-երրորդ դեմք , անցյալ, եզակի,
    հորդում էր-երրորդ դեմք , անցյալ,եզակի
    սիրում էր-անցյալ,եզակի ,երրորդ դեմք
    բացեցին  -երրորդ դեմք,հոգնակի,անցյալ
    կհարցնի- երրորդ դեմք,եզակի,ապագա
    մեկնելու է- երրորդ դեմք,եզակի,ապագա