Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
ՑՇորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Առաջադրանքներ
- Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
Զընգզընգալեն-Դպրոցի զանգերը զնգում էին։
խոխոջում է-Վտակ խոխոջելով գնում է իր մայրիկ Գետի մոտ
շընկշընկում է-Քամին շնկշնկում է։
Կըռկըռալեն -Ագռավը կռկռաց և ամբող շենքի բնակիչնները վախեցան։
կարդում է-Երեխան կարում է Աստվածաշունչ։
Շորորալեն – Աղջիկները շորոլարեն բարձանում էին տուն
Սըլսըլալեն -Ծաղիկներն սլսլում են։ - Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։
զանգեր-զարկում էին
լույս-բացվեց
աշխարհք-Ճըղճըղալեն
առուն –խոխոջում է
Քամին -շնկշնկում է
Կռունկն -եկավ
երամ-կապեծ
Կաքավ -տաղ է կարդում
3․կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։
Լսում եմ մեծ եկեղեցու զանգերի ձայնը լսում եմ նաև առվի խոխոջալը և քամու զորեղ շնկնկոցը։Կաքավը երկնքով մեկ թռչելով երամն ետևին
մեր հայկական հառսանիքի ձայները անուշ անուշ։
4․Բանաստեղծությունը սովորեք անգիր և նկարեք այն։