Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

AԱնհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    վերուստ-վերևից
    Անհուն -անծայրածիր
    Երկյուղ -սարսափ
    փորձանքից -Աղետ
    պայծառ -վառվռուն
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    անհատ-անհատություն բ
    անծեր-ծայրահեղ
    բախտավոր -բախտագուշակ
    փորձանքից-Փորձություն
    բարություն -բարեսիրտ
    գանձերի-Գանձասար
  3. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Նա սիրո մասին է։Նա սերով է լցված և երջանկությամբ։
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
    Հեղինակի գանձերի հանքը կյանքն է որը ինքը վերադարձնում է Աստծուն լավ հետք թողնելով։
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։
    Սերն անվերջ է, որովհետև երբ մարդը մահանում է և նրան սիրում են նրանց սերը մնում է իրենց սրտերում։
  6.  հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Նա ի նկատի ունի Աստծուն որովհետև Աստվածն է տվել մեզ կյանք և մենք պետք է վերադարձնենք իրեն լավ հետք թողնելով։
  7. Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Զգում եմ հուզմունք, բայց ուրախ հուզմունք որը ուժ է տալիս ինձ։
  8. Բանաստեղծությունը սովորեք անգիր։

Leave a comment