Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ, Uncategorized

Հունիսյան ֆլեշմոբ

1. Որևէ ամսում կա երեք հատ զույգ ամսաթվով կիրակի: Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա քսանը:
Հինգշաբթի

2. Ընտանիքը կազմված է չորս հոգուց՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Նրանց տարիքների գումարը այժմ 73 է, իսկ 4 տարի առաջ այդ ընտանիքի անդամների տարիքների գումարը 58 էր:  Քանի՞ տարեկան է այժմ նրանցից յուրաքանչյուրը, եթե հայրը մորից մեծ է 3 տարով, իսկ դուստրը որդուց՝ 2 տարով:
որդին-3
դուստրը-5
Հայր-34
մայրը-31

3. Հինգ տոպրակում միասին կա 100 ընկույզ: Առաջին և երկրորդ տոպրակներում միասին կա 52 ընկույզ, երկրորդ և երրորդ տոպրակներում՝ 43, երրորդում և չորրորդում ՝ 34, իսկ չորրորդում և հինգերորդում ՝ 30: Քանի՞ ընկույզ կա յուրաքանչյուր տոպրակում:

1)30+52=82

2)100-82=18

3)34-18=16

4)43-18=25

5)52-25=27

6)30-16=14


Պատ.՝առաջինը-27, երկրորդը-25, երրորդը-18, չորրորդ 16, հինգերորդ 14:

4. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ: Նրանք ունեն ընդամենը 26 կողմ: Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:

2քառանկյուն 6 եռանկյուն

5.Գտնելով օրինաչափությունը՝ նշի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:

52
 

6. «‎Կենդանիներ և ձայներ»‎ խանութում վաճառում են թութակներ և սոխակներ: Սոխակը 2 անգամ թանկ է թութակից: Աննան գնեց 5 սոխակ և 3 թութակ: Եթե նա գներ 3 սոխակ, 2 թութակ, ապա 2000 դրամ պակաս կծախսեր: Ի՞նչ արժե յուրաքանչյուր թռչունը:

Սոխակ-800 Թութակ-400



7. Անին տոնի առթիվ շոկոլադե տորթ թխեց (տե՛ս նկարը): Տորթի  յուրաքանչյուր քառակուսի  վանդակի  համար ծախսեց  10 գրամ շոկոլադ: Քանի՞ գրամ շոկոլադ ծախսեց  ամբողջ տորթի համար:
400գր

8. Քանի՞ հնարավոր ձևով կարող ես 9 մատիտը  բաժանել Եվայի, Լևոնի և Տիգրանի միջև, որ յուրաքանչյուրն ունենա կենտ թվով  մատիտներ:

Ե-3,7,1
Տ-3,1,3
Լ-3,1,5

9. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:

Լուծում

Ենթադրենք բոլոր ժամացույցները 2 սլաք ունեն, այդ դեպքում՝

2×50=100

123-100=23

Այս ավել 23 սլաքները երեք սլաքով ժամացույցնորի վայրենաչափերն են։

Հետևաբար 23 ժամացույց ունեն 3 սլաք, իսկ 50-23=27, 27 ժամացույց 2 սլաք։

10. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին  բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:

գիրքը բաղկացած է 63 էջից