1. Որևէ ամսում կա երեք հատ զույգ ամսաթվով կիրակի: Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա քսանը:
Հինգշաբթի
2. Ընտանիքը կազմված է չորս հոգուց՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Նրանց տարիքների գումարը այժմ 73 է, իսկ 4 տարի առաջ այդ ընտանիքի անդամների տարիքների գումարը 58 էր: Քանի՞ տարեկան է այժմ նրանցից յուրաքանչյուրը, եթե հայրը մորից մեծ է 3 տարով, իսկ դուստրը որդուց՝ 2 տարով:
որդին-3
դուստրը-5
Հայր-34
մայրը-31
3. Հինգ տոպրակում միասին կա 100 ընկույզ: Առաջին և երկրորդ տոպրակներում միասին կա 52 ընկույզ, երկրորդ և երրորդ տոպրակներում՝ 43, երրորդում և չորրորդում ՝ 34, իսկ չորրորդում և հինգերորդում ՝ 30: Քանի՞ ընկույզ կա յուրաքանչյուր տոպրակում:
1)30+52=82
2)100-82=18
3)34-18=16
4)43-18=25
5)52-25=27
6)30-16=14
Պատ.՝առաջինը-27, երկրորդը-25, երրորդը-18, չորրորդ 16, հինգերորդ 14:
4. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ: Նրանք ունեն ընդամենը 26 կողմ: Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:
2քառանկյուն 6 եռանկյուն
5.Գտնելով օրինաչափությունը՝ նշի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:
52
6. «Կենդանիներ և ձայներ» խանութում վաճառում են թութակներ և սոխակներ: Սոխակը 2 անգամ թանկ է թութակից: Աննան գնեց 5 սոխակ և 3 թութակ: Եթե նա գներ 3 սոխակ, 2 թութակ, ապա 2000 դրամ պակաս կծախսեր: Ի՞նչ արժե յուրաքանչյուր թռչունը:
Սոխակ-800 Թութակ-400
7. Անին տոնի առթիվ շոկոլադե տորթ թխեց (տե՛ս նկարը): Տորթի յուրաքանչյուր քառակուսի վանդակի համար ծախսեց 10 գրամ շոկոլադ: Քանի՞ գրամ շոկոլադ ծախսեց ամբողջ տորթի համար:
400գր
8. Քանի՞ հնարավոր ձևով կարող ես 9 մատիտը բաժանել Եվայի, Լևոնի և Տիգրանի միջև, որ յուրաքանչյուրն ունենա կենտ թվով մատիտներ:
Ե-3,7,1
Տ-3,1,3
Լ-3,1,5
9. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:
Լուծում
Ենթադրենք բոլոր ժամացույցները 2 սլաք ունեն, այդ դեպքում՝
2×50=100
123-100=23
Այս ավել 23 սլաքները երեք սլաքով ժամացույցնորի վայրենաչափերն են։
Հետևաբար 23 ժամացույց ունեն 3 սլաք, իսկ 50-23=27, 27 ժամացույց 2 սլաք։
10. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:
գիրքը բաղկացած է 63 էջից