Posted in Պատմություն, Առաջադրանքներ, Uncategorized

Դաս 1 – Հայկական Լեռնաշխարհ – Սեպտեմբերի 12-16

Բացատրե՛ք «Հայրենիք» հասկացությունը /բանավոր , էջ 7-8/

Նկարագրե՛ք հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը/գրավոր /
Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Նախկինում հայերը լեռնաշխարհի լճերը ծովեր են կոչել։ Լեռնաշխարհի երեք խոշոր լճերի (Սևան, Վան, Ուրմիա) գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, կան լավային արգելափակման լճեր, ընդ որում Սևանը և Վանա լիճը նաև լավային արգելափակման արգասիք են։ Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված նախկին սառցադաշտային կրկեսներում կամ մորենների մեջ։ Արգելափակման լճեր են ստեղծվել նաև փլուզումներից ու սողանքներից։ Կան նաև հարթություններում գետերից անջատված մնացորդային լճեր։