Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

🌍Ինչպես նորոգել աշխարհը🌍

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 
Նա բնագետ է, գիտնականը չէր սիրում,երբ նրան խանգարում էին։Գիտնականը մտահոգ էր,և իր աբողջ ներուժը տրամադրում էր երկիրը ավելի լավը դարձնելու համար։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 
Գիտնականը անցկացնում էր օրեր իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Իր տարածքում նա ավելի լավ էր կարողանում կենտոնանալ։


3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
Ստեղծագործության ասելիքը, գաղափարը՝ դա այն է, որ եթե մարդը խելոք և ընդունակ լինի, ամեն հարցին լուծում կգտնի։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ -Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը: 

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։

Իմ կարծիքով աշխարհին շա՜տ մեծ օգնություն է հարկավոր։Այս աշխարհին պետք է խաղաղություն, որովհետև մենք մոռանում ենք, որ աշխարհը մենք չենք ստեղծել և դրա պատճառով պատերազմ չպետք է լինի։Մենք երբ գցում ենք ռումբերը, կրակում իրար վրա դա շա՜տ մեծ վնաս է աշխարհին։Մի պահ պատկերացրեք, որ դուք աշխարհն եք ,և պատկերացրեք ,որ ձեր վրա կյանքի ու մահի կռիվ են տալիս ռումբերով, ինքնաթիռներով և այլն․․․ Զգացիք ինչ ցավ ենք պատճառում աշխարհին․․․
 

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հատուկ և հասարակ գոյականներ 

Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ  անուն: 

Օրինակ՝ մարդ, լեռ: 

Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ  անուն: 

Հատուկ անուններ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:

Հատուկ անունները լինում են պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ, և բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված: 

Բաղադրյալ հատուկ անունների առաջին բաղադրիչը միշտ գրվում է մեծատառով,մյուս բաղադրիչները գրվում են կա՛մ մեծատառով, կա՛մ փոքրատառով՝ համաձայն կանոնների: Բաղադրյալ հատուկ անունների կազմում փոքրատառովեն գրվում աշխարհագրական տերմինները՝  լիճ,լեռ,պատմական տերմինները՝  պատերազմ, ներկայումս գոյություն չունեցող վարչական միավորումներում թագավորություն բառը, մրցանակ, կազմակերպություն, թագավոր, արքա, եկեղեցի բառերը, տիտղոս նշանակող դա, դը, վան, ալ, էլ մասնիկները և այլն: 

Բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով, եթե՝

• պետության պաշտոնական անուն են՝ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն,

 • բաղադրիչները առանձին վերցրած հատուկ անուն են՝ օրինակ՝ Դոնի Ռոստով,

• հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝  Նոր Նորք,

• երկու բաղադրիչներն էլ հասարակ անուն են, բայց միասնաբար դարձել են տարածաշրջանի պաշտոնական անուն՝  օրինակ՝  Հեռավոր Արևելք:Մեծատառով են գրվում նաև Սուրբ, Սանկտ և այլ բառեր՝  քաղաքի անվան կամ պատմամշակութային հատուկ անվան բաղադրիչ լինելու դեպքում՝ օրինակ՝  Սուրբ Սարգիս(եկեղեցի):

գրեք 4 հատուկ և հասարակ4 գոյականներ, դրանցից 4-ը ձեր ընտրությամբ գործածեք նախադասության մեջ։ 
Հատուկ
Մարիա
Հայաստան
Աննա
Մարկ

Հասարակ
Լեռ
Աշխարհ
Գիրք
Անձրև

Հայաստանը շատ հին քաղաք է եղել։
Աննան ծնվել է 2020թ և արդեն 2տ է։
Մարիան շատ խորհրդավոր էր:
Մարկը սիրում է նկարել և խաղալ համկարգչային խաղեր։

Այն լեռին մոտավոր երկու հազար տարի է։
Աշխարհը ստեղծվել է միլիարդ տարի առաջ։
Գիրքը սովորեցնում է գրագետ խոսալ և զարգացնում է երևակայությունը։
Անձրևը օգնում է բույսերին ։