Հայերենում կա 10խոսքի մաս-գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։
Գոյականը պատասխանում է ինչ-ինչեր ով-ովքեր հարցերին։
Գոյականները ունեն երկու տեսակ դրանք են ՝ հասարակ և հատուկն
Հասարակ-Շնիկ,բժշկուհի,ընկեր,աշխատակիցները
Հատուկ-Մարիամ,Մարկ,Արփինե,Աննա,Արամ
Ածականը պատասխանում է ինչպիսի հարցին օրինակ՝Աննան տաղանդավոր է։
Արփինեն շատ խելացի ռեժիսոր է։
Արամը լավ երաժիշտ է։
Այս նախադասության մեջ տաղանդավոր,խելացին լավ բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն),խելացի բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ տաղանդավոր,խելացի,լավ
• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝ արև և շող – արևաշող,
• ածականից և գոյականից՝ գանգուր և հեր –գանգրահեր,
• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,
• գոյականից և վերջածանցից՝ քաղաք և ային – քաղաքային: