Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հայերենի խոսքի մասեր

Հայերենում կա 10խոսքի մաս-գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

Գոյականը պատասխանում է ինչ-ինչեր ով-ովքեր հարցերին։
Գոյականները ունեն երկու տեսակ դրանք են ՝ հասարակ և հատուկն
Հասարակ-Շնիկ,բժշկուհի,ընկեր,աշխատակիցները
Հատուկ-Մարիամ,Մարկ,Արփինե,Աննա,Արամ



Ածականը պատասխանում է ինչպիսի հարցին օրինակ՝Աննան տաղանդավոր է։
Արփինեն շատ խելացի ռեժիսոր է։
Արամը լավ երաժիշտ է։

Այս նախադասության մեջ տաղանդավոր,խելացին լավ բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն),խելացի  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:

Ածականները նախադասության մեջ լինում են՝

• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ տաղանդավոր,խելացի,լավ
• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝

Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝

• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,

• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,

• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,

• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային:

Leave a comment