ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց։
Հելոտները նվաճվաց և ստրկացված աքայացիներն էին։
2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։
Նա վերացրեց պարտային ստրկությունը։ Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, ում ստրկության էին վաճառել արտերկիր։ Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին և այլն։
3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։
Ըստ Թեմիստոկլեսի նախաձեռնած ծրագրի, նախատեսվում էր ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում։
4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։
Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ։ Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ։ Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին։
5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։
Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով։
6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։
Զևս, Հերա, Ապոլոն, Ափրոդիտե, Աթենաս, Արտեմիս, Դեմետրա, Հեփեստոս, Արես, Հերմես, Դիոնիսոս և Պոսեյդոն։
7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։
Խաղերն անցկացվում էին Օլիմպիա ավանում, որտեղ Զևսի և Հերա դիցուհու տաճարներն էին։ Առաջին օրը մարզիկներն ու դատավորները հանդիսավոր երդվում էին լինել ազնիվ ու արդար։ Հաջորդ երեք օրերին մարզիկները մրցում էին ձիավարությունից, ըմբշամարտից, կռփամարտից, վազքից և այլն։ Հինգերորդ օրը հրապարակվում էին հաղթողների անունները։