

Այս տարի իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը:Կայացավ իմ լուսանկարների անհատական ցուցահանդեսը,ես շատ ուրախ եմ,որ կարողացա իմ ծնողների և ուսուցիչների օգնությամբ ներկայանալ ՆԱՄ-ի ցուցասրահում: Ցուցահանդեսի ընթացքում ես հնարավորություն ստացա լինել մի քանի հեռուստատեսային եթերներում և ծանոթացա շատ հետարքրքիր մարդկանց հետ:Իմ ցուցահանդեսին այցելեցին շատ մարդիկ:Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր կարծիքի համար….Երբեք չեմ դադարի երազել և լուսանկարել…


























































