1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար,
օդանցք, անօթևան, բացօթյա:
2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբում բառերը կազմված են ան նախածանցով։
3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին։
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլն անգամ հողի վրա վառվում են։
Խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկներ-ըմբիշ
Բերկրանք-հրճվանք
Կողով-զամբյուղ
Ատելություն-հակակրանք
Ուժ-զորություն
Երաշխիք-գրավական
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
Թագավոր-գահակալ
Անուրջ-երազանք
Հարգանք-ակնածանք
Դրախտ-եդեմ
Երեկո-մթնշաղ
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական, երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
Ապերախտ-երախտամոռ
Դյութական-կախարդական
Խարտյաշ-ոսկեգույն
Արդարացի-շիտակ
Երկչոտ-անհամարձակ
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ, խինդ, կույտ, պարիսպ, խիղճ, եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
Կարեկցանք-խիղճ
Դեզ-կույտ
խանդավառություն-եռանդ
Իրիկնամուտ -վերջալույս
Պատնեշ- պարիսպ
ե) Ծածուկ, համեստ, կայուն, հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր, խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
Համեստ-խոնարհ
Կայուն-ամուր
Հիասքանչ-զմայելի
Անմիտ-ապուշ
Խոժոռ-մռայլ
5. Ստեղծագործական աշխատանք
- Առաջին ձյունը
- Ձյան փաթիլի պատմությունը
- Ձյունը իր երգն է երգում
6. Իմ ամենասիրելի հայազգի գրողը, իմ ամենասիրելի ստեղծագործությունը ( ները) ( աշխատանք բլոգում) ։