1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, հուրի, մրմուռ, մարմարյա, մռմռոց, փրփրել, բարբառել, առհամարհել, բարձ, պաrկել:
2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված, ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես, անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել,թափառել,շրջագայել,պտտել
Հեծկլտալ,ողբալ,լալ,հեկեկալ,արտասվել
Գժվել,խելագարվել,ցնդել,հիմարանալ,ցնորվել
խորհրդածել,մտածել,մտմտալ,մտորել,խորհել
Գողանալ,թալանել,կողապտել,գռփել,հափշտակել
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի զարդանախշը արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:
Գրական-մեքենագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-կրաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-անխումբ: