.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը համ չի ունենա:
Դա աղ մասն է։
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորթ ասա՝ հորթ անձրևից հորթը թրջվեց»:
Պատ՝հորդ,հորդ,հորթը
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:
Դա ունկախիցն է։
4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։
5.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
Իմ կարծիքով դարակ։
6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:Ես կհանեի Նվարդին
7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
Պատանի
8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
Դա Ծիրանն է։
9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
Գյուղն է, որովհետև եթե հանենք «գ» տառը կմնա «յուղ»բառը
10. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Պատանի-մատանի
սնդիկ-գնդիկ
անօրեն-տնօրեն
թախտ-թուխտ
« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։
4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ-աղտ
Գութ-խիղճ
Ավար-թալան
Կարծիք-տեսակետ
Օրրան-հայրենիք
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու-հավկիթ
Նեցուկ-հենարան
Ճաճանչ-ճառագայթ
Թարթիչ-արտևանունք
Վիհ –անդունդ
Աշտանակ-ճրագակալ
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Աքցան —
Տաղտուկ —
Խուճապ — տագնապ
Գինարբուք — խրխճանք
Մորմոք —
Արգելք — խոչընդոտ
Ահ — երկյուղ
Գուրգուրանք — գորո
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ։
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ։