Posted in Պատմություն, Առաջադրանքներ

ՏԻԳՐԱՆ 2-ՐԴ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ։

  1. 1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։
    Տիգրան մեծի հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայիք միացումը։Սակայն դա չհաջողվեց,քանի որ Ք․ա 112թ․ Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին։
    2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։
    Տիգրան II ու Միհրդատ Պոտացին Ք․ա 94թ․դաշինք են կնքում։
    3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։
    Դաշնագրի համաձայն՝ Հայ-պոնտական զորքերը Ք․ա 93թ Նվաճեցին Կապադովկիան,որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։Ըստ պայմանավորվածության՝Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին։Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցան Հայաստանին։
    4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։
    Ք․ա 87 Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա։Խուճապահար Պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները այլև նրան շնորհեց․Արքայից արքա տիտղոսը։Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։Այսպիսով ՝ պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները,այլև սկիզբ դրեց մեծ տերության ձևավորմանը։Հայոց պետությանը միացվեցին Հայոց միջգետքը,Կորդուքը,Օսրոյենեն և Միգդոնիան։
    5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

    Տիգրան Մեծի սլաքն ուղղվեց Սելևկյան պետության դեմ։Վերջինս երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր։Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել ՝ հրավիրելով այլ երկրի թագավորի ՝ իշխելու իրենց։Ընդ որում՝ նրանք միաձայն ընտրեցին հայոց արքային։Ք․ա 84թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի։Սելևկյան պետությունը իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ։
    6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

    Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկկիան։Ապա հերթը հասավ Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային երկրներին։Ք․ա 72թ․ Նաբաթեայի թագավորությունն ընդունեց Հայաստանի գերիշխանությունը։Հրեաստանը նույնպես ճանաչեթ Հայոց գերիշխանությունը։Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրրները մինչև Եգիպտոս,ենթարվեցին Տիգրան Մեծին։

Leave a comment