Posted in Մայրենի, Առաջադրանքներ

« Թմկաբերդի առումը»

« Թմկաբերդի առումը»

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ , բայց էլի օգուտ է։ 

Պտղատու ծառի ճյուղերը  կռացած կլինեն։

Զանգակի ձայնը  հեռվից քաղցր է հնչում ։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի  ։       հեռվից քաղցր է հնչում։

Կարդա՛ «Փարվանա» ստեղծագործությունը։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
    Վեհափառ-փառահեղ տեսք ունեցող
    Ծիծղուն-Ծիծաղկոտ
    Սեգ- վեհությամբ հպարտ
    Որսկան-րսացող, որս անող
    Արքունիք-Արքայի պալատը
    Ամեհի-անզուսպ
    Կտրիճները-խիզախ
    Ապարանք-Պալատ
    Դրանիկ-Պալատական
    Նաժիշտ-Սպասավորուհի
    Ալեհեր-Ճերմակած մազերով
    Պայազատ-Ազնվական
    Մայիլ-մնալ
    Վես-սիգապանծ
  2. Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
    Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
    Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
    Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
    Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
    Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
    Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
    Նըստում էր էն սեգ սարերի արքան
    Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
  3. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
    Արքայադուստրը չքնաղագույն գեղեցիկ էր և իմաստուն։
  4. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
    Իմ կարծիքով ամբողջականն էր Փարվանն էր,որովհետև նրանք էին գլխավոր հերոսները
  5. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
    Սեգ սարերի արքա՝ Փարվանա
    Փարվանաի չըքնաղ փերին
    Քաջերի վերջին հիշատակությունը։
    Լացի ծովը
    Վառ ու տխուր լեգենդը։
  6. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փարվանա»:
  7. Այս ստեղծագործությունը կոչվում է «Փարվանա», որովհետև այն պատմում էր, թե ինչպես առաջացավ Փարվանա լիճը։
  8. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
    Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը , որ չպետք է երբէկ առանձ իմանալու մարդկանց չվստահել
  9. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ հատվածը

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

բ) ամենալարված հատվածը

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

գ) ամենատխուր հատվածը

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

դ) ամենախաղաղ հատվածը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ-ամ,ակ,կամ, ափսե-ափ,ես,սա,փեսա, ժանր-նար,Ժան,ար, վիճակ-կավիճ,ակ,ճիվ,կավ, գավառ-վառ,գառ,առ,, վտակ-վատ,կավ,տակ,կտավ, մկրատ-արտ,մատ,տակ,կամ,տար, պարկ-ակ,արկ,կապ, վկա-կավ:

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Posted in Պատմություն, Առաջադրանքներ

Տիգրան Մեծ-The Tigran Great

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
  1. Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
    Ք․ա 95-70թթ․ընթացքում ՝ընդամենը քառորդ դարում,Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։Նրա տերության սահմանները և ազդեցության գոտին ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան,Կովկյասյան լեռներից և Կասպից ծովի մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։Տիգրան Մեծը նաև ստեղծել էր հզոր բանակ,որի մեջ մոտավոր 300հազար զինվոր կա։
  2. Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
    Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՜ հայոց հողում էր և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։Դա այն վայրն է որտեղ Ք․ա 95թ․թագավորել էր արքայազն Տիգրանը։Փաստորեն,դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր՝որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը։Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատվածեր 50 կանգուն,այսինքն՝ 25 մետր բարձրությամբ պարիսպով։Ուներ անառիկ միջնաբերդ,պալատ,թատրոն,պարտեզներ,այգիներ և որսատեղիներ։Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր ։Հռոմեացի պատմիչի վկայությամբ՝ հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը։Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»։
    Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։
    Պոնտոսի արքա ՄիհրդատVI-ը Ք․ա․71թ․,Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով,նրանք փախան Հայաստան։Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել հայկական սահմանը։Նա պա
  3. Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
    Հռոմեական բանակը Ք․ա 69թ․գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստան։Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողությամբ հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։Սակայն Ք․ա 68թ․ հայերը դուրս քշեցին Հռոմեացիներին Հայաստանի տարածքից,Արածանիի ճակատամարտում։
  4.  Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
    Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։Ք․ա 66 թ․ Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր։Հայատանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։