ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
- Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
Ք․ա 95-70թթ․ընթացքում ՝ընդամենը քառորդ դարում,Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։Նրա տերության սահմանները և ազդեցության գոտին ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան,Կովկյասյան լեռներից և Կասպից ծովի մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։Տիգրան Մեծը նաև ստեղծել էր հզոր բանակ,որի մեջ մոտավոր 300հազար զինվոր կա։ - Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՜ հայոց հողում էր և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։Դա այն վայրն է որտեղ Ք․ա 95թ․թագավորել էր արքայազն Տիգրանը։Փաստորեն,դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր՝որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը։Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատվածեր 50 կանգուն,այսինքն՝ 25 մետր բարձրությամբ պարիսպով։Ուներ անառիկ միջնաբերդ,պալատ,թատրոն,պարտեզներ,այգիներ և որսատեղիներ։Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր ։Հռոմեացի պատմիչի վկայությամբ՝ հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը։Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»։
Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։
Պոնտոսի արքա ՄիհրդատVI-ը Ք․ա․71թ․,Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով,նրանք փախան Հայաստան։Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել հայկական սահմանը։Նա պա - Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
Հռոմեական բանակը Ք․ա 69թ․գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստան։Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողությամբ հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։Սակայն Ք․ա 68թ․ հայերը դուրս քշեցին Հռոմեացիներին Հայաստանի տարածքից,Արածանիի ճակատամարտում։ - Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։Ք․ա 66 թ․ Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր։Հայատանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։