******
Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
******
Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
111+89=200
200-127=73
Պատ՝73
2. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
419-83=336
336:3=112
Պատ՝ 112
3.Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում:
43-15=28
28+16=44
44+8=52
Պատ՛52
4.Ո՞ր թիվն է մտապահել Գագիկը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2018-ով, ապա կստանանք 2019։
2018×2=4036
5.Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
1887
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Թումանյանը անցկացրել էր իր մանկությունը գյուղում և սարերում։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները: