Posted in Uncategorized

Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Oդանավը թռչում է հնoրյա երկրի` Հայաստանի վրայով: Միoրինակ հռնդյունից ձանձրացած` դիտում ենք բացoթյա թանգարան համարվող յուրoրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազոծ արտերը, արծաթազոծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը, ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման:Ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել: Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ի՞նչը  նրան կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Leave a comment