Posted in Պատմություն, Առաջադրանքներ, Uncategorized

Հունվարի 30 -փետրվարի 3

Արտաշես Ա Բարեպաշտի միավորիչ գործունեությունը

Արտաշես I-ի բարենորոգումները։ Էջ 81-87։

Տիգրան 2-րդի գահակալումը։

1․ Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։
Նա հայկական բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարություների՝ըստ աշխարհի չորս կողմերի ։Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես I-ը նշանակեց իր մերձավորներին։Ավագ որդի Արտվազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին,հյուսիսայինը՝Զարեհ անունով որդուն,հարաֆայինը ՝իր դայակ Սմբատ Բագրատունուն։Հազարապետության պաշտոնում նշանակեց արքայորդի Վրույրը, որին պատմահար Մովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։
Հողատերերը բռնազավթում էին համայնակաների հողերը։Գյուղացին այլևս ի վիճակի չէր հարկեր վճարելու և զինվոր տալու պետության,Արտաշես թագավորը արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը ։Նա սահմանաբաժան քարեր տեղադրելլ տվեց համայնական և մասնավոր հողերի միջև։Արտաշես I-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը։Մովսես Խորենացու պնորոշմամբ ՝ նրա օրոր Հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել։

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։
Արտաշատը հիմնադրվեց Ք․ա 185թվականին։Մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը։Նա հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում։Դրանից ելնելով հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես Հայկական Կարթագեն։Կառուցվեցին ճող ապարանքներ,տաճարներ,թատրոն․․․Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում։

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։
Արտաշես I-ին փառաբանել էն ժողովրդական երգերում։Նրան անվանել են Մեծ,Բարեպաշտ և Աշխարհակալ պատվաննուներով։Նրան են նվիրված Երվանդ և Արտաշես,Արտաշես և Սաթենիկ ,Արտաշես և Արտավազդ ասքերը։Ըստ Խորենացու նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ողջ հայ ժողովուրդը։

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։
Տիգրանը հայտնվել էր Պարթևստանում միայն պատերազմի պատճառով։Երբ Պարթևստանի և Մեծ հայքի պատերազմը վերջացավ հայերի պարտությամբ։Պարթևները հասկանալով որ հայերը վրեժ կլուծեն իրենց ապահովագրելու համար նրանք պահանջում են պատանդ տալ արքայազնին՝Տիգրան մեծին։

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։
Երբ Արտավազդը մահացավ և Տիգրանը ետ վերադարձավ Մեծ հայք նա որպես վերադաձի պայաման զիջեց որոշ տարածքներ։Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի 01.02.2023

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուրի, մրմուռ, մարմարյա, մռմռոց, փրփրել, բարբառել, առհամարհել, բարձ, պաrկել:

2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման:

Ալեկոծված, ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես, անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել,թափառել,շրջագայել,պտտել
Հեծկլտալ,ողբալ,լալ,հեկեկալ,արտասվել
Գժվել,խելագարվել,ցնդել,հիմարանալ,ցնորվել
խորհրդածել,մտածել,մտմտալ,մտորել,խորհել
Գողանալ,թալանել,կողապտել,գռփել,հափշտակել

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշը արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-մեքենագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-կրաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-անխումբ:

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    Մեխանիկական աշխատանքը կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարդը կարողացավ ինչ որ մի իր ուժի օգնւոթյամբ շարժել։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից: