Posted in Uncategorized

Պատմություն

Առաջադրանք՝

1․ Հռոմը և Կարթագենը ինչու էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։
Ք․ա․IIIդ․ Հռոմի և Կարթագենի միջև սկսեց՝Միջերկրականակ ծովի արևմտյսն շրջաններին տիրելու համար պայքար ։Կարթագեն քաղաքից ոչ հեռու Ք․ա 202թ․տեղի ունեցավ վճռական ճակատամարտ։Հռոմեացիները Սկիպիոն Ափրիկացու հրամանատարությամբ հաղթանակ տարան։;
2․ Ի՞նչ գիտեք Սկիպիոն Աֆրիկացու մասին։
Նա սերում էր հին պատրիկական ընտանիքից։Ասպարեզ եկավ Հռոմի համար ծանր ժամանակներում ,երբ ընթանում էր պյունիկյան երկրորդ պատերազմը։Հաննիբալը շարւոնակում էր իր ավերածությունները։Երիտասարդ Սկիպիոնը «Պատերազմի բախտը պետք է լուծել Իտալիայի սահմաններից դուրս»։
Նա նախ գրավեց Իսպանիան,որտեղից Հաննիբալն օժանդակություն էր ստանում։Հետո լեգեոնները տարավ Աֆրիկա և խոշոր հաղթանակ տարավ Կարթագենի դեմ։Այս բացառիկ ռազմական տաղանդի տեր մարդը նաև լայնախոհ մտավորական էր։Սիրում էր կրկնել ․«Հայրենիքը, հզոր է ոչ միայն ռազմական,այլև մշակույթային մեծագործություններով»

3․ Ներկայացրե՛ ք Հռոմի և Սելևկյանների պայքարը։
Հռոմը հաջորդ հարվածն ուղղեց Սելևկյան տերության դեմ ։Այնտեղ էր ապաստանել Հաննիբալը և համոզում էր Անտիոքոս III-ին պատերազմ սկսել Հռոմի դեմ։Հռոմեական բանակն ափ իջավ Փոքր Ասիայում ։Արդեն ասվել է, որ Ք․ա .190թ․ Մագնեսայի ճակատամարտում Անտիոքոս III-ը պարտվեց:Նա վճարեց մեծ ռազմատուգանք։Հռոմեացիները ճանաչեցին Սելևկաներից անջատված երկրների անկախությունը ։Դրանց թվում էին Մեծ Հայքը։

4․ Գրաքոս եղբայրները ի՞նչ բարեփոխումներ էին առաջարկում։
Գրաքոս եղբայրները առաջարկեցին Աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը ,ստեղծել արհեսավարժ բանակ,Իտալիայի բոլոր դաշնակիցներին տալ հռոմեական քաղաքացու իրավունք։

5․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։
Տիբերոս
Տիբերիոսը Ք.ա. 133 թվականին ընտրվել է ժողովրդական տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Արտաշես Ա

Հողատերերը բռնազավթում էին համայնակաների հողերը։Գյուղացին այլևս ի վիճակի չէր հարկեր վճարելու և զինվոր տալու պետության,Արտաշես թագավորը արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը ։Նա սահմանաբաժան քարեր տեղադրելլ տվեց համայնական և մասնավոր հողերի միջև։Արտաշես I-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը։Մովսես Խորենացու պնորոշմամբ ՝ նրա օրոր Հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել։


6․ Ի՞նչ գիտեք Կոռնելիոս Սուլլայի մասին։

7․ Ովքե՞ր էին գլադիատորները և ի՞նչ գիտեք Սպարտակի ապստամբության մասին։։

Գլադիատորները ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում կռվում էին միմյանց դեմ։ Ք․ ա 73-71թ․ մի խումբ գլադիատորներ ապստամբեցին։ Նրանց գլխավորում էր Սպարտակը։ Շատ ստրուկներ միացան նրանց։ Երեք տարի ստրուկները հաղթում էին հռոմեացիներին։Հռոմեացինը երբ հաղթեցին մեծամասնությանը սպանեցին, իսկ գերի ընկածներին խաչեցին։

Leave a comment