Posted in Պատմություն, Առաջադրանքներ, Uncategorized

Արտաշեսյան թագավորների դրամներ

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Արտաշեսյան թագավորների դրամներ, Արտաշեսյանների օրոք ստեղծված գեղեցիկ դրամներ։ մ.թ.ա. 2-րդ դարի վերջերից ծագում են հայոց մայրաքաղաք Արտաշատի պղնձյա դրամները։ Դրանց թողարկումը սկսվել էր մ.թ.ա. 183 թվականից և պայմանավորված էր ոչ միայն ներքին շուկայի զարգացմամբ, այլև քաղաքական այն նշանակությամբ, որ նվաճել էր Հայաստանի մայրաքաղաքը Կոմմոդոսի (182192) կայսրության տարիներին։ Մինչ այդ հայկական քաղաքներից և ոչ մեկը իր ինքնավարության դրամները չէր թողարկել։

Արտաշատի քաղաքային դրամները շրջանառության մեջ էին մտնում ոչ թե Հռոմի կայսեր կամ Հայոց Արշակունի թագավորի անունից, այլ իրեն մայրաքաղաքի անվան հունատառ արձանագրությամբ։ Արևելում կայսրության գերիշխանության մեջ միջազգային առևտրի առանձին կենտրոններ նվաճել էին այդ իրավունքը և դրամներ էին թողարկում։ Այդպիսին էին ԱնտիոքըԱպամեանԼաոդիկեանՆիկոպոլիսըԴամասկոսը և ուրիշ քաղաքներ։ Արտաշատում կերտված դրամները իրենց պատկերատիպերով դեռևս պահպանում էին Հելլենիզմի ավանդույթները։ Նախ և առաջ դրանց վրա դրոշմած պատկերներն ունեին դիցաբանական նշանակություն, նվիրված մայրաքաղաքի բախտի, ապահովության աստվածուհու պաշտամունքին, որ անցյալում դիտվում էր Հելլենիստական քաղաքային դրամների վրա։ Բացի այդ, արձանագրությունները հունարեն էին, չնայած երկիրը վաղուց գտնվում էր հռոմեական ազդեցության ներքո և շրջանառության մեջ եղած դրամական միավորների գերակշռող զանգվածը կայսերական դրամներ էին՝ լատինատառ արձանագրություններով։

Նրա վրա պատկերված է քաղաքամոր գեղեցիկ գլուխը՝ աշտարակաձև թագով, որ դիտվում է դրամի մի կողմից, իսկ մյուս կողմին՝ հաղթանակի թևավոր դիցուհին դափնեպսակ է պարզել քաղաքի անվան վրա։ Դրամի կշիռը 5/6 գրամ է, տրամագիծը՝ 20մմ։ Արտաշատի քաղաքային դրամները պահպանվել են հատուկենտ նմուշներով և ընդհանրապես հազվագյուտ են։ Լինելով պղնձից, դրանք արտաքին շուկաներում ընդունելի չէին և քաղաքային շրջանառության ներքին ոլորտից հեռու չէին անցնում։ Բացառված չէ, որ առաջիկայում Արտաշատի ավերակների հնագիտական պեղումները ի հայտ բերեն այդ դրամների նոր նմուշներ։

Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին։ Ըստ նորագույն դասակարգման[1]։

Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները, կերտված նրանց անհատականությունների բնորոշ գծերով։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։

Արտաշես Բ-ի դրամ

Հաջորդ տարիներից հայտնի է Արտավազդի որդու Արտաշես Բ (մ.թ.ա. 30-20) հայոց թագավորի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է տակավին երիտասարդ դիմագծերով Արտաշես Բ-ի դիմաքանդակը՝ կիսանդրու չափով, գլխին պապենական թագը, ներկայացված ճիշտ այն ձևով, ինչ հայտնի է իր հոր դրամներով։ Մյուս կողմին ցույց է տրված հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին, սլացիկ վազքի մեջ և հունատառ արձանագրությամբ։ Արտաշեսը հռչակված է իբրև «Մեծ արքա»։ Հիրավի, նա շուրջ տասը տարի գլխավորեց իր ժողովրդի պայքարը Հռոմեական նվաճողների դեմ՝ երկրի անկախության համար և նրա «Մեծ արքա» կոչվելը հայերի համար միանգամայն օրինական էր։ Անշուշտ այս եզակի պղնձյա դրամով հնարավոր չէ պատկերացում կազմել 30-20 թվականների Հայկական դրամների մասին։ Ըստ էության այդ ժամանակամիջոցը մնում է բաց։

Leave a comment