Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։
1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-ամպ-սեղան-գիրք
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-ամպի- սեղանի -գրքի
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-ամպին–սեղանին-գրքին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-ամպից-սեղանից-գրքից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-ամպով–սեղանով-գրքով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-ամպում-գրքում
2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, նաև, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:
Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ:
Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:
Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագիրներ, լրագիր-լրագրեր:
Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործեր, բեռնակիր-բեռնակրեր:
Է. Մարդ-մարդիկ , կին-կանայք:
3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
Յոթ գլխով-յոթգլխանի
Ստրուկի մտքով-ստրկամիտ
Լի և առատ-լիառատ
Կյանքի հյութ-կենսահյութ
Ցավից լլկված-ցավալլուկ
Մոլոր մտքով-մոլորամիտ
Սուր ընթացող-սրընթաց
Խելքը կորցրած-խելակորույս
Նոր հայտնված-նորահայտ
Մենակ ապրող-մենակյաց
Խիստ բարքով-խստաբարո
Երկար ապրող-երկարակյաց
Նոր եկած-նորեկ
Աչքին հաճելի-ակնահաճո
Լրացուցիչ աշխատանք
Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։