Posted in Պատմություն, Առաջադրանքներ

Պատմություն։Առաջին եռապետությունը

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։
Պամպեոսը,համոզվելով, որ միայնակ չի կարող հասնել բացարձակ իշխանության,Ք․ա․ 60թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ։Ստեղծվեց առաջին եռապետությունը։Նրանք երեքով սկսեցին վճռել Հռոմի բոլոր կարևոր հարցերը։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։
Ք․ա․49թ․Կեսարն իր բանակով անցավ Ռուբիկա գետը, որն Իտալիայի հյուսիսային սահմանն էր։Պատերազմը դաժան էր և արյունալի։Զովեց Պամպեոսը, նրա կողմնակիցները պարտություն կրեցին։Հռոմեական տերության ամբողջ տարածքում ՝ Իսպանիայից մինչև Եփրատ,Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա , հաստատվեց Կեսարի իշխանությունը։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։
Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը միապետություն էր ՝հանրապետության քողի տակ։Այն անվանում էին պրինցիպատ,այսինքն առաջին քաղաքացու կառավարումը։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՄԱՅՐԵՆԻ։Հոլովների վերհիշում և թարգմանություն

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) պայուսակ, մայր, գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) պայուսակի, մոր, գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) մորը, պայուսակին, գարնանը։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) մորից պայուսակից, գարունից։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) մորով, գարունով, պայուսակով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) մոր մեջ, գարնան մեջ, պայուսակում։

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝   ռամ-ռամ-ռամ. Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:   

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝  ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու,    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր,  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես,  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է,  քո շուրջ,  և դու   նրա սիրելի մասնիկն ես:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

Դարակի վրա փոքրիկ կավե սափոր կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ ու ծարավից տանջված մի մարդ էր պառկած։ «Ջու՛ր։ Ջու՛ր…»,- ամեն րոպե խնդրում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղաչանքն այնքան ցավալի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Մեծ ջանքերով նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը և կանգ առավ հենց նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և նրա հայացքն ընկավ սափորի վրա։ Իր ողջ ուժերը հավաքելով՝ մարդը վերցրեց սափորը և մոտեցրեց ջերմություննից վառվող շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։
Հիշեք երախտագիտության մասին, երբեք կավի կտորների չվերածեք նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերը ապարդյուն են։