Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։Չորեքշաբթի 22.03.2023

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

  1. Պոզ, եղջյուր, կոտոշ:
  2. Քուն, նինջ, նիրհ:
  3. Մարգարե, նախագուշակ, կանխասաց :
  4. Բաղձանք, իղձ, ցանկություն:
  5. խորխորատ, վիհ, կիրճ։

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա Մեկ խոսիր, տաս լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

5. Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՝ թե՛ իշխանի թե՛, ռամիկի թե՛, ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկգունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը:

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն։Ամոփոփում

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Գազային,հեղուկային,ջրային,
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:


Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան Ո:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից։

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։
Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։
Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասը, որտեղ մագնիսական ազդեցությունն ամենաուժեղն է։
Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):
Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է: