Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն։Ամոփոփում

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Գազային,հեղուկային,ջրային,
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:


Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան Ո:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից։

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։
Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։
Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասը, որտեղ մագնիսական ազդեցությունն ամենաուժեղն է։
Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):
Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

Leave a comment