Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:
1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։
Բազմավանկ-պը-տույտ, սա-կայն, գոր-ծի, նո-րից, դոկ-տոր
Միավանկ-Նա, մի, մեծ, քիփ, որ
2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։
Իրարանցում-խառնաշփոթություն
Միջանցք-մուտք
Նախագիծ-ստվերագիր
Դիրք-դրվածք
Սկավառակ-ափսե
3․Վերնագրիր տեքստը։
Գիտության իրարանցումը