Մի մարդ ունեներ մեծ այգի,նրա այգին շատ բերքառատ էր։Մի օր աղքատ ծերուկ գալիս և խնդում է մարդուց մի քանի խնձոր։
-Էհ՜, որ հասած լիներ հաճույքով կտայի ,բայց դե դեռ չի հասել- ասում է մարդը։
Ծերունին ժպտալով անցնում է և ասում
-Է՜ն ամպը ,գոռոզ ամպին տեսնու՞մ ես ․․․Քիչ հետո մրրիկ է բարձրանում և ամբողջ միրգը թափում գետնին, մի մասն էլ քշում տանում, ժլատ մարդը հուսահատ չգիտի ինչ անի։Հիշեց ծերունուն, ծառին մնացած երեք խնձորը խնամքով քաղեց և շտապեց հասնել ծերունուն։
Author: mark vardanyan
🌍Ինչպես նորոգել աշխարհը🌍
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր գիտնականին։
Նա բնագետ է, գիտնականը չէր սիրում,երբ նրան խանգարում էին։Գիտնականը մտահոգ էր,և իր աբողջ ներուժը տրամադրում էր երկիրը ավելի լավը դարձնելու համար։
2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։
Գիտնականը անցկացնում էր օրեր իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Իր տարածքում նա ավելի լավ էր կարողանում կենտոնանալ։
3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Ստեղծագործության ասելիքը, գաղափարը՝ դա այն է, որ եթե մարդը խելոք և ընդունակ լինի, ամեն հարցին լուծում կգտնի։
4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ -Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10 նախադասություն։
Իմ կարծիքով աշխարհին շա՜տ մեծ օգնություն է հարկավոր։Այս աշխարհին պետք է խաղաղություն, որովհետև մենք մոռանում ենք, որ աշխարհը մենք չենք ստեղծել և դրա պատճառով պատերազմ չպետք է լինի։Մենք երբ գցում ենք ռումբերը, կրակում իրար վրա դա շա՜տ մեծ վնաս է աշխարհին։Մի պահ պատկերացրեք, որ դուք աշխարհն եք ,և պատկերացրեք ,որ ձեր վրա կյանքի ու մահի կռիվ են տալիս ռումբերով, ինքնաթիռներով և այլն․․․ Զգացիք ինչ ցավ ենք պատճառում աշխարհին․․․
Հատուկ և հասարակ գոյականներ
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն:
Օրինակ՝ մարդ, լեռ:
Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն:
Հատուկ անուններ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Հատուկ անունները լինում են պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ, և բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված:
Բաղադրյալ հատուկ անունների առաջին բաղադրիչը միշտ գրվում է մեծատառով,մյուս բաղադրիչները գրվում են կա՛մ մեծատառով, կա՛մ փոքրատառով՝ համաձայն կանոնների: Բաղադրյալ հատուկ անունների կազմում փոքրատառովեն գրվում աշխարհագրական տերմինները՝ լիճ,լեռ,պատմական տերմինները՝ պատերազմ, ներկայումս գոյություն չունեցող վարչական միավորումներում թագավորություն բառը, մրցանակ, կազմակերպություն, թագավոր, արքա, եկեղեցի բառերը, տիտղոս նշանակող դա, դը, վան, ալ, էլ մասնիկները և այլն:
Բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով, եթե՝
• պետության պաշտոնական անուն են՝ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն,
• բաղադրիչները առանձին վերցրած հատուկ անուն են՝ օրինակ՝ Դոնի Ռոստով,
• հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝ Նոր Նորք,
• երկու բաղադրիչներն էլ հասարակ անուն են, բայց միասնաբար դարձել են տարածաշրջանի պաշտոնական անուն՝ օրինակ՝ Հեռավոր Արևելք:Մեծատառով են գրվում նաև Սուրբ, Սանկտ և այլ բառեր՝ քաղաքի անվան կամ պատմամշակութային հատուկ անվան բաղադրիչ լինելու դեպքում՝ օրինակ՝ Սուրբ Սարգիս(եկեղեցի):
գրեք 4 հատուկ և հասարակ4 գոյականներ, դրանցից 4-ը ձեր ընտրությամբ գործածեք նախադասության մեջ։
Հատուկ
Մարիա
Հայաստան
Աննա
Մարկ
Հասարակ
Լեռ
Աշխարհ
Գիրք
Անձրև
Հայաստանը շատ հին քաղաք է եղել։
Աննան ծնվել է 2020թ և արդեն 2տ է։
Մարիան շատ խորհրդավոր էր:
Մարկը սիրում է նկարել և խաղալ համկարգչային խաղեր։
Այն լեռին մոտավոր երկու հազար տարի է։
Աշխարհը ստեղծվել է միլիարդ տարի առաջ։
Գիրքը սովորեցնում է գրագետ խոսալ և զարգացնում է երևակայությունը։
Անձրևը օգնում է բույսերին ։
Քայքայման և միացման ռեակցիաներ
Պատասխանել հարցերին .
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր: - Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ: - Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
Դա քայքայման ռեակցիա է - Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S
Դաս 2 – Հայաստանի Պատմավարչական Բաժանումները – Սեպտեմբերի 19-23
Աղյուսակի տեսքով ներկայացրե՛ք նախնադարի փուլերը/գրավոր/։
Հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
Որքա՞ն է ՀՀ տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում/գրավոր/։
Այդ տարածքով Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 278 հազարից մինչև 310 հազար քառակուսի կիլոմետր։
Պատմե՛ք հին քարի դարի բնորոշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում /գրավոր/։
Հին քարի դարում մարդկության ամենամեծ բացահայտումն դա կրակն էր։Մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,որտեղ ամենմեկը պատասխանանտու էր ինչվոր գործի համար այդ խմբերին անվանում են Հոտեր հետո Պաելոլիթի վերջին շրջաններում ստեղծվեցին համայնքներ։
Урок 6
Поставьте и напишите в скобках вопрос и определите падеж существительного.
1.Катались ( на чем ) на машине. (творительный падеж).
2.Шли ( по чему ) по площади . ( дательный падеж).
3.Отплыл ( от чего ) от причала. ( родительный падеж).
4.Подбежал ( к чему ) к кровати. ( дательный п яадеж).
5.Прыгает ( кто/что ) белка. ( именительный падеж).
6.Достали ( что ) мяч. ( именительный падеж)
7.Гуляли ( за чем) за школой. ( тварительный падеж).
8.Написал ( в чем ) в тетради. ( предложный падеж).
9.Кружились ( в чем) в воздухе.( предложный падеж).
10. Мылись (чем) шампунем. ( творительный падеж).
2,Определите род имён существительных. Составьте словосочетания.
Существо, шампунь, море, депутат, перила, дружище, курица, секретарь, биография , адвокат, окунь, желе, мозоль, сорока, собака, библиотекарь, юноша, дверь, поле, тетрадь, яблоко ,обжора, авария.
Страшное существо.-имн.
Мытса шампуньем.-тв.
Синие море.-имн.
Стать депутатом.-тв.
Сереваные перела.-имн.
Привет дружище.-имн.
Варёная-курица.-имн.
Верховный секретарь.-имн
Интиресная биаграфия.-имн.
Нанять адвоката.-род.
Живой окунь-имн.
Вкусное желе.-имн.
Трудовая мазоль.-имн.
Видеть Сороку.-род.
Собака спит.-имн.
Работать библиотекарем.-тв.
Умная юноша.-имн.
Стучать во дверь.-вин.
Пщеничное поле.-имн.
Рабочия тедтрадь.-имн.
Красное яблоко.-имн.
Ненасытное обжора-имн.
Попасть в аварию.-вин.
Իմ տոհմի մասին
Իմ հայրական տոհմածառը
ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ հայրիկիս տատիկի ՝Ջիլդա Ալթունյանի հայրն է։Ես Թաթուլ Ալթունյանի առաջին կոռն եմ։

Դիրիժոր
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Երևան է եկել 1915թ. գաղթի ժամանակ: 1928թ. ավարտել է Երևանի, 1934թ.` Լենինգրադի կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Ալեքսանդր Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ.Նեյման) որակավորում: 1934թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1935-36թթ վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը: Ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937-39թթ, 1947-49թթ), Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938-70թթ), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966-69թթ): 1958-73թթ եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը: Եղել է խմբերգային արվեստի վարպետ: Նրա ղեկավարությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Ք.Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Ռ.Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: Հայկական երգի-պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամ բաջի», «Քա, դե եսիմ», «Չաման յար» և այլն) և գուսանական երգեր: Անսամբփ հետ համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում և այլուր: Հայկական գաղթավայրերում նպաստել է տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության աճին: Հեղինակել է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակներ: Եղել է Հայաստանի 5-7-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1950թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի, Շումենի և հայկական այլ անսամբլներ, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1974թ.):
English
Դաս 1 – Հայկական Լեռնաշխարհ – Սեպտեմբերի 12-16
Բացատրե՛ք «Հայրենիք» հասկացությունը /բանավոր , էջ 7-8/
Նկարագրե՛ք հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը/գրավոր /
Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Նախկինում հայերը լեռնաշխարհի լճերը ծովեր են կոչել։ Լեռնաշխարհի երեք խոշոր լճերի (Սևան, Վան, Ուրմիա) գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, կան լավային արգելափակման լճեր, ընդ որում Սևանը և Վանա լիճը նաև լավային արգելափակման արգասիք են։ Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված նախկին սառցադաշտային կրկեսներում կամ մորենների մեջ։ Արգելափակման լճեր են ստեղծվել նաև փլուզումներից ու սողանքներից։ Կան նաև հարթություններում գետերից անջատված մնացորդային լճեր։
Իմ ապագայի նպատակները
Բարև, ես կպատմեմ ինչ նպատակներ ունեմ ապագայում։ Ես հիմա շատ հետաքրքիր ֆոտոներ եմ անում, երազում եմ դառնալ աշխարհին հայտնի լուսանկարիչ։ Ուզում եմ նաև դառնալ samsung-ի մենեջեր, գոնե մի 16 տարեկանից սկսեմ samsung-ում աշխատել , կարող եմ իմ ֆոտոխցիկի օգնությամբ գովազդ նկարել․․․Երազանքներս իրականացնելու համար ջանքերը չպետք է խնայել, և նպատակամղված առաջ շարժվել․․․
