Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Լեզվական աշխատանք 243-252

Բայ

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
ամպել,ծաղկել,վարել,կարել,երգել,ժողովել,օճառել

բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:
գողանալ,վախենալ, քարանալ,մահանալ,մանկանալ,իջնել,մայրանալ,

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

   Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ- հպարտանալ, տգեղ -տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, դալուկ-դալուկանել, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, խը՜շշ, ծի՜վ-ծի՜վ, տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ:
բըզզ-բզզոց – բզզալ,դըռռ-դռռոց-դռդռալ , չրը՜խկ- չր՜խկոց- չր՜խկալ,խըշշ-խըշշոց-խշշալ,
ծիվ-ծիվ—ծվոց-ծվծվալ,տըզզ- տզզոց-տզզալ,կըռռ-կռռոց-կռռալ,թըխկ-թխկոց-թխկալ
մըռռ-մռռմռոց-մռռալ
246. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր: Ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել, փորձի՛ր բացատրել:

  Երրորդ-երրորդանալ, ուշ-ուշանալ, շտապ-շտապել, մոտ-մետենալ, մերձ-մերձենալ, հեռու-հեռանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել, կրկին-կրկնել:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

  Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հաս, հագ, փախ, սառ, թիռ:
նստել,սահել,վազել,կարդալ,խաղալ,տեսնել,հասկանալ, հագենալ,փախնել,սառել,թռչել

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

    Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել, հաշվել, կրակել,սպանել,նկարել։
   Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ, հարստանալ,բարեկամանալ,երիտասարդանալ,ծերանալ։

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

Բազմապատկական բայեր

250. Բացատրի՛ր, թե ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է:

  Փայտը կոտրեցի: – Փայտը կոտրատեցի:
  Կողպեքը չխկաց ու բացվեց: – Կողպեքը չխկչխկաց ու բացվեց:
  Հանկարծ թփերը խշշացին: – Հանկարծ թփերը խշխշացին:
Վարպետը պաստառները պատից պոկեց: – Վարպետը պաստառները պատից պոկոտեց:

251. Ա և Բ շարքի բառերի տարբերությունը գտի՛ր: Բ շարքը տրված բայերով շարունակի՛ր:

                 Ա                      Բ

            Կտրել –          կտրատել
                                    կտրտել
            թռչել –            թռչկոտել
                                    թռվռալ
            վազել –           վազվզել:

  Պատռել-պատռոտել, նստել-նստոտել, ջարդել-ջարդոտել, ծակել-ծակծկել, ցատկել-ցատկոտել, ճխլել-ճխլոտել: Ծամել-ծամծմել, կռռալ-կռկռալ, թափել-թափթել, կապել – կապկպել, թշշալ-թշթշալ:

252. Կտրել, կտրատել, թռչել, թռչկոտել բայերով կազմի՛ր նախադասություններ:


Փոքրիկ տղան կտրատում էր թուղթը։
Մկրատը հանկարծակի կտրել էր իր տիրոջ տաբատը։
Խիզախ արծիվը թռչել էր ամպերից վեր։
Նապաստակը ուրախ թռչկոտում էր իր բացատում։


 

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Էսպես չի մնա․․․

  • դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, ընտրությունդ հիմնավորիր։

    Առաջ է գընում տըղեն օրն օրին,
    Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
    Դառնում է ծառա մեծ թագավորին։
    Հիշում է մի օր հայրը իր որդուն
    Ու վեր է կենում գալի տեսություն.
    Ես ընտրել եմ այս հատվածը, որովհետև այստեղ ներկայացվում է աշխատասիրությունը և նպատակասլացությունը․․․
  • Համաձա՞յն ես հեղինակի հետ, պատասխանդ պատճառաբանիր։

    Այո ես համաձայն եմ , որովհետև ամեն վարկյան ամեն ինչ փոխվում է, ժամանակը հետ տանել հնարավոր չի:
  • Ինչպես կբացատրես այս տողերը․

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Այս աշխարհում, ոչ մի բան հաստատ չի կարող լինել, մենք չենք կարող ասել հաստատ այսօր անձրև կգա թե ոչ։

  1. Բալլադից դուրս գրիր բոլոր պարզ, բարդ, ածանցավոր բառերը տեղադրիր աղյուսակում։
Պարզ ԲարդԱծանցավոր
մարդ ինքնակալ գյուղացի
 տարիք մահարձան անվերջ
 ծառա դարեդար թագավոր
 հայր  անտեր
օր  տեսություն
 թագավոր  օրական
 կյանք անժառանգ 
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
– Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:
Երբ 9-ը թվականի դիմաց գրվում է ձայնավոր ինը գրվում է ինն, իսկ եթե 9-ի դիմաց գրված եղավ բաղաձայն ինը գրվում է ինը։

232. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ)-հինգը  տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            (Տասն)տասներորդ  օրն է, որ բակ չեմ իջել:
            (Երեք) Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի (երեսունհինգ) երեսունհինգերորդ  րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) տասներկուերորդ թիվն առանց
մնացորդի կբաժանվի տասներկուսի:
  Յուրաքանչյուր (չորս) չորրորդ ամսվա (քսանութ)քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային    սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու)ութսուներկուերրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
   Արդեն (տասնվեց) տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
 Իմ (մեկ) առաջին գործը քեզ սիրով օգնելն Է:

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մմը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Ես այս առակից հասկանում եմ, որ եթե դու վատ արարք ես անում դա վատով վերադառնում է քեզ։Երբեք վատ արարք չգործեք։

Տղայ մը -մի տղա
զայրանայ-բարկանալ
երախտամոռ-անշորհակալ
ձգել-թողնել
հօրմէն- հոր վրա
խնամել – հոգ տանել
նեղուիլ- ափսոսալ
զայն-նրան
զիս-ինձ
կ՚առնէ – վերցնել


Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Uncategorized

Կոտայքի մարզեր Հավուց թառ և Թեժառույքի վանք

Havuts Tar Monastery

Монастырь Авуц Тар, церковь Аменапркич

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։

Կարդալ ավելին
Posted in Uncategorized

Գետերը

1. Ի՞նչ է գետը:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Օրինակ ՝անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Գետի ջրի մակարդակի բարձացումը կոչվում է ՝ հորդարացում։ Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Հ․ Թումանյան «Էսպես չի մնա»

  1. Ստեղծագործությունը բաժանիր մասերի և դրանք վերնագրիր։
    Աղքատ գյուղացին

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—

Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։

Ժամանակերի միջանցքում

Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն

Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Շրջադարձ

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,

Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,

Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Թագավորի վերջ
ը


Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր

Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես

Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…

Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ

Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։

Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…

Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,

Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա.

Գրիր ստեղծագործության ասելիքը։
Այս բալլադի իմաստը այն է, որ միշտ աշխարհը փոխվում է, և չի կարող այդ փոփոխությունը կանգնել։

Գտիր այն հատվածը, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը։

Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,

Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..

Posted in Русский, Առաջադրանքներ, Uncategorized

цветик-семицветик

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Как разбилась любимая мамина вазочка?
Женя отдала маме баранки, а сама про себя подумала: „Это, правда, замечательный цветок. Надо поставить его в самую красивую вазочку”. Любимая мамина вазочка стояла на самой верхней полке. Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
2. Какое второе желание Жени исполнил цветок?
Женя хотела попасть в Севеную полю
3. Во что играли мальчики?
мальчики играли в Северный полюс.
4. Как Женя оказалась на Северном полюсе? Понравилось ли ей там?
Она оторвала листок цветка и сказала волшебные слова и попала в Северном полюсе и ей там было очень холодно.
5. Как Женя вернулась во двор?
Женя оторвала зелёный лесток и вернулась в двор.

Согласны ли вы с тем, что...
1. Женя разбила вазочку. да она разбила а потом встонавила 2 Мальчики играли в футбол. нет они играли в северный полюс
3. Женя оторвала жёлтый лепесток, сказала волшебные слова и оказалась на Северном полюсе.нет она оторвала синий лепесток и оказалась на Северном полюсе
4. Жене очень понравилось на Северном полюсе.
Нет её там было очень холодно -100 и ей не понравилась там.
5. Мальчики не поверили Жене.
нет потому что они не видели ёё на Северном полюсе

Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Մաթեմատիկա պարզ արտադրիչների

  • 1. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց  ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝
    Օրիանակ՝ 30=5*3*2 և 75=5*5*3, 30 և 75 թվերի ընդհանուր պարզ արտադրիչներն են 5-ը և 3-ը։ 15 և 75 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար կլինի 5*3=15՝ (30, 75)=5*3=15:
    14 և 21 -7
    32 և 16 – 16
    25 և 42 -1
    15 և 75 -15
    60 և 26 -2
    25և 100-25
    25 և 5 -5
    21 և 28 – 7
    102 և 42- 6
    24 և 36- 12
    38 և 64-2
    25 և 504 -1
    77 և 11 -11
    25 և 40 -5
    180 և 12-12
    24 և 16 – 8
    3 և 7-1
    2 և 11-1
    260 և 26-26
    100 և 40-20
    13 և 50-1
    81 և 30-3
    100 և 84-2
    20 և 60-20
    38 և 60-2
    125 և 50-25
    40 և 17-1
    25 և 2-1
    600  և 250-50
    25 և 35=5

  • 2․Այմժ ինքդ կազմիր նմանատաիպ առաջադրանքներ։

    Խնդիրներ
    3. Հեծանվորդի արագությունը 290մ/ր է։ Քանի՞ կիլոմետ կանցնի հեծնվորդը
    3 ժամում։
    4. Ավտոմեքենայի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ մետր կանցնիավտոմեքենան 1 րոպեում։

    Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրներ

5.Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:

6. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։


Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

224-230 Լեզվական աշխատանք

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

     Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:
Այս բառերը ցույց են տալիս ածականի որակի աստիճանը։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

   Ամենավատ – ամենից վատ,վատագույն, գեղեցկագույն- ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, բարձրագույն- ամենաբարձր,ամենից բարձր, ամենաազնիվ- ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր- հզորագույն, ամենահզոր, ամենից ահեղ- ահեղագույն, ամենաահեղա, համեստագույն- ամենահամեստ, ամենից համեստ, ամենահին-հնագույն , ամենից հին, ամենից ծանր- ծանրագույն ,ամենածանր, ամենալուրջ- լրջագույն, ամից լուրջ, ամենից խոշոր- ամենախոշոր,խոշորագույն:

226. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվ:

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

 Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
Աղի ջուրը սառույցից ծանր է դրա պատճառով սառույցը չի սուզվում

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան             շնաձկները:
Ծովային փոքր ,բայց թունավոր կենդանիները   շնաձկներից վտանգավոր են։

 Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան գրավորը:
Բանավոր խոսքն գրավորից մեծ հնարավորություն արտահայտելու։
 Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ       երաժշտությունը:

Ժամանակակից աղմկոտ երաժշտությունը նավաստիների կիրառած թունավոր նյութերից, վառ գույներնից ու ուլտրաձայնից սարսափելի են շնաձկների համար:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ-երեսուն,
  չորս տասնյակ-քառասուն,
 հինգ տասնյակ – հիսուն,
 վեց տասնյակ – վաթսուն,
 յոթ տասնյակ- յոթանասուն,       
 ութ տասնյակ – ութսուն
 ինը տասնյակ – իննսուն
ե

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,    յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Տասնավորից և միավորից կազմված թվերը գրվում են միասին, իսկ հարյուրյակներով, հազարներով, կազմված թվերը գրվում են առանձին։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

 Քառասունութ, վաթսունհինգ, իննսուներեք, հարյուր յոթ, յոթ հարյուր ութսունվեց, չորս հազար երեք հարյուր , վեց հազար ութսունյոթ