Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  • Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: տաք -սառը, այո-ոչ, ճիշտ-սխալ,սև-սպիտակ,թարս-շիտակ,բարձր -ցածր,կոշտ -փափուկ ,մոտիկ -հեռու,լավ-վատ,շատ-քիչ
  • Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
  • Շնորհակալությունը -որովհետև եթե շնորհակալություն բառը չլիներ մենք չէինք կարող արտահայտել մեր երախտիք։
  • Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:Գլուխը իրան կլոր է զգում, որովհետև հազար տարի առաջ մենակ ես բառ կար, ու մարդիկ հորինեցին ոչ բառը ,դրա համար էլ գլուխը իրեն կլոր է զգում։
  • Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Իմ կարծիքով բարև,ես,ոչ,
  • Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Նրանք ուրիշների գլուխները չէին ուզում ցավեցնել և լացելով էին ասում կամ շշուկով։
  • Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Իսկ կլինե՞ն ուրիշ բառեր․․․․Աշխարհը կփոխվի՞ արդյոք։
  • Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ մարդկացից մեկի գլուխը չցավեց և նա ստեղծեց նոր բառ։
  •  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Աշխարհ մեծ կլոր է ,որտեղ կա կյանք, կա ջուր,նաև աշխարհը հավատարիմ ապրելու միջավայր է։
Posted in Մաթեմատիկա

Բնական թվերը, զրոն ու թվերի գրառումը, կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով, բնական թվի ընթերցումը

Բնական   թվերը, զրոն ու թվերի գրառումը

Առարկաների  քանակը  հաշվելիս  թվերին սկսած մեկից, քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանալով

1, 2, 3, 4,․․․,99,100,․․  շարքի  թվերից որևէ մեկը։ Հաշվելիս առաջացող թվերը կոչվում են բնական թվեր, իսկ շարքը՝ բնական թվերի շարք։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է։

Թվերը գրի են առնվում հետևյալ տասը թվանշանների միջոցով՝

0,1,2,3,4,5,6,7,8,9։

Օրինակ՝ 569, 45987, 15, 598։

Թվանշանները որոշ թվերի սեղմ, միայն մեկ նշան պարունակող գրառումներ են։

Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը թվանշանների

միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի գրառման մեջ թվանշանի իմասը կախված է նրա գրառման դիրքից։

Թվերի գրառման այս եղանակները(համակարգերը), որոնցում թվանշանի իմասը կախված է նրա գրառման դիրքից, կոչվում է դիրքային։ Թվերի գրառման այս համակարգը կոչվում է նաև տասական, քանի որ նրանում գործածվում են տասը

թվանշան։

Հայերը նախքան դիրքային համակարգին անցնելը թվերը գրառելու համար օգտագործում էին այբուբենի տառերը։

Ա-Թ տառերը նշանակու էին 1-9 թվերը։

Ժ-Ղ տառերը նշանակու էին 10-90 թվերը։

Ճ-Ջ տառերը նշանակու էին 100-900 թվերը։

Ռ-Ք տառերը նշանակու էին 1000-9000 թվերը։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման  մեջ։5-ԹՎԱՆՇԱՆՈՎ
  2. Քանի՞ տասնյակ է  պարունակվում հետևյալ  թվերից յուրաքանչյուրում՝

87`8Տ ,  49-4 Տ,  38-3Տ, 12-1Տ, 99-9Տ, 85-8Տ։

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

156-1Տ, 569-5Տ,  458-4Տ, 359-3Տ։

  • Թվանշանների ց  որո՞վ  չի  կարող սկսվել թվի գրառումը։ Թվանշաններով  գրի առեք այն թիվը, որը

Պարունակում  է  5 տասնյակ և 5 միավոր։

55

  • Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
    • Հինգ տասնյակ և յոթ միավոր,57
    • Ութ հարյուրյակ և 9 միավոր,809
    • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ  0և   յոթ միավոր,957
    • Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ,180
    • Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր։3603

Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով

Այն թվերը, որոնց ամենամեծ կարգում գրված է 1, իսկ   եղած մյուս կարգերում՝ 0-ներ, կոչվում են կարգային միավորներ։

 Կարգային միավորներն են, օրինակ՝ 1; 10; 100; 1000; 10000։

Օրինակ՝ 3698 թվը ներկայացնենք կարգային միավորների գումարի տեսքով

3698=3‧1000+6‧100+9‧10+8‧1

 Առաջադրանքներ

 1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով․

 3895=3×1000+8x100x+10×9+5×1

 2569=2×1000+5×100+6×10+9×1

 456987=456×1000+9×100+10×8+7×1

 2․Հետևյալ թվերը ներկայացված են կարգային միավորների գումարի տեսքով։

Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային գրառումը։

Օրինակ՝  6‧1000+2‧100+7‧1=6207

8‧1000+2‧100+5‧1 =8205

2‧100000+4‧1000+9‧100=204900

 5‧1000+3‧100+2‧10+5‧1=5325

Բնական թվերի ընթերցումը

 Թվերը ընթերցելու համար, թվի գրառումը, աջից սկսելով, տրոհում ենք խմբերի՝ դասերի, խմբերից յուրաքանչյուրում՝ երեք թվանշան։

Աջից առաջին խումբը անվանում ենք միավորների դաս, ապա գալիս է՝ հազարավորների դասը, հետո՝ միլիոնների, միլիարդների կամ բիլիոնների, տրիլիոնների դասերը և այլն։

Ընթերցման ժամանակ միավորների դասի անվանումը չի ասվում, չի ասվում նաև միայն զրոներ պարունակող դասի անվանումը։

Օրինակներ՝ 735․656․989 թիվը կարդում ենք՝ յոթ հարյուր երեսունհինգ միլիոն վեց հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր ութսունինը։

8․000․235 թիվը կարդում ենք՝ ութ միլիոն երկու հարյուր երեսունհինգ ։

Առաջադրանքներ

1.Կարդացե՛ք թվերը․

 4568968

25000508

 56974

 25695220

100056000

2. Գրե՛ք թվանշաններով և կարդացե՛ք թվերը․

 875 հազար-875000

 510 միլիարդ-510000000000

 327միլիոն 327000000

3. Միայն թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

302մլն35հազ․ 302035000

1մլրդ200հազ․1000200000

 96մլն20հազ․96020000

4.Թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

Երեք միլիոն երկու հարյուր հազար չորս հարյուր քսանվեց -3200426

Երկու հարյուր քսանվեց հազար ինը 226009

Վեց միլիոն երկու հարյուր հիսունվեց։6000256

Մաթեմատիկայի   ֆլեշմոբի  խնդիրներ․

  1. Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։
  2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ: 24:2=12, 12:2=6 Պատ՝6
  3. Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը: 4×3=12 կմ
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 Ա)Վարագույր

Բ)մոծակ

Գ)վարսավիր

Դ)զանգ

 Գիրք-ընթերցարան

Դիմակ-կորունավիրուսից պաշպանվելու հարմարանք

Դերասան-դեր կատարող մարդ

Ընկույզ- Այդ պտղի ուտելի միջուկը առանց պատյանի:

Ժպիտ-լավ էմոցիա

Երեխա-մեծահասակի փոքր տեսակ

հեռախոս-հեռու խոսալու իր
դպրոցական-դպրոց գնացող երեխա
ձայնագրիչ-ձայնագրելու հարմարանք
ականջ-լսելու օրգան
աղմուկ-աղաղակ ,բարձր ձայներ

37․Բարդի,կանչել,հեղուկ,թանձր,           

38․Փորձիր բացատրել թե ինչ է բառը։

Բառը խոսելու միջոց

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

ՋԱԶ

Ջազ (անգլերեն՝ Jazz), 19-րդ դարի վերջում – 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։

Պատառ՝ վիքիպեդիայից

Իմ ընտանիքում ամենասիրված ոճերից մեկը ջազն է, որը լսվում է ամեն օր։ Հայրիկս ջազ երաժիշտ է։Հաճելի է ջազի տակ գիրք կարդալ։ Ես այսօր ավելի խորացա ջազի մեջ,ընթերցելով ջազի պատմության մասին։

Posted in Մաթեմատիկա

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

  • Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը
    հաշվել առավել հարմար եղանակով՝
    150‧300‧20=150x20x300=900.000
    80‧600‧500=80x500x600=24.000.000
    250‧700‧40=250x40x700=7.000.000
    400‧600‧50=400x50x600=12.000.000
  • Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը
    հաշվել առավել հարմար եղանակով՝
    30‧40‧5=30x(40×5)=6000
    38‧24‧50=38x(24×50)=45.600
    15‧4‧500=15x(4×500)=30.000
    250‧40‧70=250x(40×70)=700.000
    20‧10‧17=20x(10×17)=3400
  • Կիրառելով բազմապատկման տեղափոխական և
    զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար
    եղանակով՝
    4‧138‧25=(4×25)x138=13.800
    80‧30‧50=(80×50)x30=120.000
    17‧8‧4‧50=(17×4)x(8×50)=27.200
    60‧40‧5‧20=(60×5)x(40×20)=240.000
    11‧2‧30‧50=(11×30)x(2×50)=33.000
    2‧140‧250‧5=(2×250)x(140×5)=300.500
  • Ստուգե՛ք հավասարությունը․
    270‧(5 ‧6)= (270‧5) ‧6 Սխալ է
    11‧(80 ‧9)=(11‧80)‧9 Սխալ է
    (20‧18)‧4=20‧(18‧4)Ճիշտ է
    (800‧30)‧50=800‧(30‧50)Ճիշտ է
  • Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով
    բազմապատկումով՝
    27+27+27+27+27+27+27
  • 7×27=189
    104+104+104+104+104+104+104
Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Գումարման տեղափոխական և զուգորդական

օրենքները

Գումարման  տեղափոխական   օրենքը՝

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Օրինակներ՝ 3+8=8+3=11

118+250+82=118+82+250=200+250=450 ։

Գումարման զուգորդական օրենքը՝

Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։

Օրինակ՝

(39+13)+87=39+(13+87)=139

շարնակել կարդալ
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Հնչյունաբանություն

Կըր-կին

Դըռ -նա-բաց

Եր-բե-մըն

Գըր-քա-յին

Կըր-ակ

Ուրե-մըն

Ծա-նըր

Սըր-տա-բաց

Զը-վարթ

Տըխ-րել

Խըմ-բա-վո-րել

Ա․ Արքայական — ար-քա-յա-կան, մեծանալ — մե-ծա-նալ, կենտրոնական — կեն-տրո-նա-կան, վերջնական — վերջ-նա-կան, ճերմակաթև — ճեր-մա-կա-թև

Բ․ Հևասպառ — հևա-սպառ, կեղևապատ — կե-ղև-ա-պատ, տերևաթափ — տե-րև-ա-թափ, կարևորել — կա-րև-ո-րել, թևատարած — թև-ա-տա-րած

Գ․Անկրկնելի — ան-կըր-կը-նե-լի, անդնդախոր — ան-դըն-դա-խոր, մտածել — մը-տա-ծել, մրցանակ — մըր-ցա-նակ, գտնել — գըտ-նել, արկղ — ար-կըղ

Այս բաժին անվանել են Հնչյունաբանություն, որովհետև  ուսումնասիրում է հնչյունները և նրանց առանձնահատկությունները ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Ես այս առակը կարդալով, հասկացա, որ պետք է ամեն ինչից շնորհակալ լինել։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը վերին աստիճանի անշնորհակալ ,դժգոհ և ագահ մարդ էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։

Լավություն արա ու գցի ջուրը, Ձուկը չի իմանա Աստված կիմանա։

4․Առակից դուրս գերել՝ով և ինչ

ինչ-ընտանիք,գիշեր,ցերեկ,գառ,ջուր,հաց,բախտ,կաթ,աման,ապուր,ոչխար

ով-ծնողներ,կույրը ,անդամ,

Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երիցուկ

Ամեն քայլափոխի մենք կարող ենք հանդիպել երիցուկի,

ԲԱՅՑ ԽԴՐՈՒՄ ԵՄ Չ՝ՊՈԿԵԼ!

Երիցուկը օգտագործում են դեղագործության մեջ ,խոհանոցում,ծաղկե կոմպոզիցիայում,և շատ տեղերում ։Ես սիրում եմ երիցուկ ՝գեղեցիկ է և օգտակար ։

Ես Վիքիպեդիայից ընտրեցի Երիցուկը։

Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։

Բույսը պարունակում է սալիցիլաթթուասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։

Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր՝ 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)`

  • K – 41,80, Ca – 8,30; Mn – 3,10; Fe – 0,30
  • միկրոէլեմենտներ` Mg – 0,29, Cu – 0,78, Zn – 0,80, Co – 0,16; Cr – 0,09 և այլն
  • Չի հայտնաբերված՝ Mo, Cd, Li, Au, Ag, Br.
  • Խտացված ձևով կան՝ Zn, Cu, Se։
Posted in Русский, Առաջադրանքներ, Uncategorized

Мои летние каникулы

Мои летние каникулы прошли идеально.Я поехл в селе Варденик,я там был целый месяц.Я там грятки сажал, кошкой играл,систрой играл, цветки поливал и так далее . Самые интересные мометы,когда мой кот увидел огурец он встал на две ножки и акуратнько пашeл дальше.Я прочитал Шерлок Холмс, я буду запомнить эту пездку.