Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ստորակետ #1

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ անառիկ Սասունը: Այդ խուլ հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը ,տանձ , և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը , թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները , ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Երբ որ նախադասության մեջ  գործողություն կատարողը փոխվում է                                            3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: 

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել  էին երկու կին ,ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները, և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ,  քանի որ  դու ամենից լավ աշխատողն ես:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Տաճարի բացում

Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր:Տրդատ ճարտարապետն ավարտել էր Անիի Մայր տաճարի կառուցումը:Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորականները ,որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը:Հոյակերտ, վայելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով: Տաճարի գլուխը ձուլվել էր ամպերին:Լուսարձակ ջահերի թրթռացող լույսը նման էր երաժշտական ելևէջի: Նրբահյուս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույս մի սրբազան խորհրդավորություն էր ստեղծում շուրջը,այդ պահին գմբեթն ասես լողում էր երկնքում ,քանի որ շատ թեթև ու օդեղեն էր թվում:

  1. Տեքստի միջից գտնել թվական և գրել, թե թվականի 4 տեսակներից որ խմբի մեջ է դա մտնում: Հազար մեկ-քանակական
  2. Տեքստում գտնել 3 բարդ բառ և առանձնացնել արմատները:

Աշնանամուտ-աշուն-ա-մուտ,բարձրաբերձ-բարձր-ա-բերձ, հոյակերտ-հոյ-ա-կերտ

  • Տեքստից դուրս գրել երկու անձնանիշ և երկու իրանիշ գոյական, գրել, թե ինչ հոլովով են դրանք դրված:

Իրանիշ-տաճարը-հայցական,գմբեթն-ուղղական,

Անձնանիշ-Տրդատ-ուղղական,Գագիկ-գործիական

  • Տեքստից դուրս գրել մեկ նախադասություն, որում թվարկում կա:
  • Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորակաները որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը:
Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Uncategorized

Ճամփորդություն

Հիանալի ճամփորդություն Ագարակ-Արուճ-Թալին-Դաշտադեմ երթուղով: Մենք գնացինք և տեսանք շատ գեղեցիկ վայրեր:Արդեն դարեր են անցել և մեր Հայաստանը փոխվել է ,ու փոխվել ,բայց մնացել են մեր հին դարերի պահպանված եկեղեցիները և կացարանները։Մենք այցելեցին երկու եկեղեցի որտեղ գմեթ չկար ՝Արուճի վանք, Թալինի սուրբ Կաթողիկե, ծիծեռնակները այնտեղ բույն էին դրել, կարծես ծիծեռնակների համար ամենաապահով տեղը լիներ: Ամենախորհրդավորը Դաշտադեմի Քաղենիի ամրոցն էր: Ես շատ հետաքրքիր լուսանկարներ արեցի…… Այս ճամփորդությունը շատ տարբերվում էր իմ մյուս ճամփորդություններից։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ստորակետ

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ ,ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց, ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր ,անհայտ մարդիկ ,բոլորը պարում էի , ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս ,մորեղբայրս , մայրիկս , պապիս, ու տատիս ,բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ ,շիկահեր ,թիկնեղ , խիստ, ու բարի դեմքով մարդուն ,ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում ,թե ինչպես դուրս եկանք փողոց ,և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով ,ինչ որ բան պատմեց, ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Գետամեջ

Մեր հերթական ճամփորդությունը դեպի Գետամեջ գյուղ էր:Առաջին մեր կանգառը Նոր Հարճնի եկեղեցի, մենք աղոթեցինք մեր զինվորների համար :Այնտեղ շքեղ տեսարան էր բացվում դեպի Հրազդան գետ :Հետո մենք գնացին հաց ուտելու լանջի վրա,այնտեղ հադիպեցինք ընկեր Դիանային և շաորնակեցինք մեր հիանալի ճամփորդությունը : Գետամեջ գյուղում հանդիպեցինք նկարչուհի Գայանեին և նրա մայրիկին :Այդ տան բոլոր հատվածները պատված էին Գայանեի նկարներով ,նա այդ ամենը ավարտել էր երկու տարում: Հրազդան գետի կամրջի տակ այնքան հետարքրքիր էր, մենք այնտեղ գտանք մեծ քարանձավ և մտանք : Վերադառնալիս եղանք Լևոնի թանգարանում, տեսանք նրա աշխատանքային իրերը, նա ամբողջ կյանքում փորել էր հետաքրքիր քարանձավը: Իմ այս ճամփորդությունը անմոռանալի էր…..

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ջաննի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ողջույն-հրաժեշտ, ծեր-երիտասարդ, առաջ-ետ, կարճ-երկար, օտարներ-հարազատներ, աղմկոտ-լուռ, սխալ-իրավացի, փոքր-մեծ:

2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր-երիտասարդ, առաջ-ետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-անհանգստություն, այլանդակ-գեղանի, մեղմորեն-խստորեն, վախկոտ-քաջ, թշնամիներ-բարեկամ, փոքր-մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև բնությունն է այդպիսին:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց պարզվեց, որ կարող է:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկները երփներանգ:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ դեռ չի արթնացել:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Այս միտքը նշանակում է, որ պետք է միշտ նպատակասլաց լինես:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:

Երիտասարդ խեցգետինը չհանձնվող ու նպատակասլաց խեցգետին էր :

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Այս խեցգետինը առաջ էր քայլում ու շատ ինքնավստահ էր:

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Բոլորը զարմանում էին, որովհետև նրանք չէին տեսել, որ խեցգետինը առաջ գնար, նա նման չէր ոչ մեկին :

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:

Նա շատ նպատակասլաց խեցգետին էր, ու չէր հուսահատվում:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Պետք է նպատակ ունենաս ու քո վրա շատ աշխատես , որպեսզի հասնես երազանքիդ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Խորհրդավոր պարտեզը

Մի օր Մարթան Մերիին ցատկապարան նվիրեց և, Մերին ամբողջ օրը ցատկեց: Ցատկելով հասավ մինչև բակ և տեսավ Շիկահավին: Շիկահավը Մերիին ցույց էր տվել խորհրդավոր պարտեզի բանալին ՝մնում էր իմանալ, թե որտեղ է դուռը: Այգեպան Բենը տեսավ նրան ցատկելուց ու զարմացավ ,ասես նա առաջին անգամ տեսած լիներ Մերիին:

Մարդիկ լավ է , որ տարբերվում են , չի կարելի ուրիշների մասին բամբասել:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական: Գարուն,շրթեր,,սրտեր,կրակ,փողոց, բոց, զնգոց
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական Կանաչ գարուն, կարմիր շրթեր,բարի սրտեր, վառ կրակ,վտանգավոր փողոց, մեծ բոց, հնչեղ զնգոց
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»Այս նախադասությունները նշանակում է, որ բոլորը գնացել են զբոսնելու և հիանալու գանան վարդերով,իսկ «սրտերը կրակ են ու բոց »դա նշանակում է, որ արդեն գարունը ջերմացրել է:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք: Ես զգում եմ, սեր և հանգստություն:Սա մի պատմություն է պատմում գարնան գեղեցկության մասին:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ: Ձմեռ որովհետև ձմռանը միշտ նվերներ ես ստանում ու հավես արձակուրդներ են լինում:
Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Մաթեմատիկա

Հաշվիր գումարը։

Oրինակ՝

5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

  • 3 կմ 400մ+6 կմ 850 մ =9կմ  1250մ =10կմ 250մ
  • 8 մ 86 սմ+5 մ 25 սմ =13մ111սմ=14մ 11սմ
  • 5 տ 500 կգ+5 տ 800 կգ=10տ 1300կգ =11տ 300կգ
  • 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ =17սմ  14մմ= 18սմ 4մմ
  • 7 ժ 35 ր+9 ժ 40 ր = 16ժ  75ր=2ժ  15ր
  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ = 10 օր 21ժ
  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ= 47 սմ  14մմ=48սմ  4մմ
  • 30 սմ+7 սմ 2 մմ =37սմ 2մմ
  • 20 սմ+9 սմ 7 մմ=29սմ  7մմ
  • 18 ժ 5 ր+10 ր =18ժ  15ր
  • 7 օր 13 ժ+6 օր 16 ժ =13օր 29ժ=14 օր 5ժ
  • 7 մ 5 սմ+35 սմ =7 մ 40 սմ
  • 46 ր 50 վ+30 ր 60 վ  = 77ր 50վ
  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր =28ժ  32ր
  • 8 մ 9 սմ+59 սմ =8 մ 68 սմ
  • 6 մ 7 սմ+77 սմ=6մ 84սմ
  • 12 ժ 20 ր+40 ր=13ժ
  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=44 դմ  17սմ=45 դմ 7 սմ
  • 36 դմ 5 սմ+9 սմ=37դմ 3սմ
  • 20 մ 4 սմ+12 մ 42սմ =32մ 46սմ         
  • 28 մ+15 մ 20 սմ=43մ 20սմ
  • 27 կմ+8 կմ 450 մ=35կմ 450մ
  • 17 կմ+12 կմ 750 մ=29կմ  750մ
  • 13 ց 42 կգ+4 ց 90 կգ=18ց  32կգ
  • 19 ց+2 ց 60 կգ=21ց 60կգ
  • 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52տ  950կգ
  • 30 տ 700 կգ+650 կգ=30տ  1350կգ=31տ 350կգ

Խնդիրներ․

  • Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
    • P=2 սմ 5 մմ+  3 սմ 2 մմ + 4սմ=9սմ  7մմ
  • Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  • P=6սմ  4մմ+ 7սմ 9մմ + 7սմ 8մմ+8սմ=28սմ  21մմ=30սմ 1մմ