Ինչի՞ մասին է բանաստեղծը գրել: Բանաստեղծը նկարագրում է ցորենի հասկի գեղեցկությունը:
Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և ընտրությունդ հիմնավորիր: Հովե՜ր կ’ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրի Ծովե՜ր կ’անցնին: Ես այս հատվածը ընտրեցի, որովհետև շատ բարություն կա:
4. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում ալեկոծված ծովի հետ:
Քամին այնպես է ալեկոծում ցորնի դաշտը, որ թվում է թե ծով է ալեկոծված ,ցորենի ալիքները հիշեցնում են ծովը:
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է:Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով:Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով:Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց <<հանդերձանքով>> են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
Աշուն է:Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու խնձորենու,տանձենու, դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ, զվարթ թռչկոտում Էին:Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ:
Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ: Դրա համար Էլ ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս: Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը: Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը,իսկ այսօր միանում է Քուռ գետին:
Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:
Գարուն էր : Դավիթն ու Զվարթը գնացել էին անտառ` մանուշակներ հավաքելու: Օրը տաք էր ու հաճելի: Լուրթ երկնքում շողում էր ոսկեզօծ արևը և բարի օր մաղթում երեխաներին:Երեխաները երեկոյան բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:
Այս դեպքից երկու օր անց Մերին առավոտյան՝ աչքերը բանալու պես, նստեց տեղում ու Մարթային ասաց. -Նայի՜ր մացառուտնին, Նայի՜ր մացառուտնին: Տեղափարափ անձրևը դադարել էր,քամին գորշ մշուշն ու ամպերը մի գւշերվա քշել ցրել էր:Հիմա քամին սկսվել էր ու մացառուտի վրա բարձր, պայծառ կապույտ երկինք կամար էր կապել:Մերին երբևէ չեր տեսել , որ երկինքն այդքան կապույտ լիներ:Հնդկաստանում այն տաք ու այրող էր, այստեղ այն զով էր ու մուգ կապույտ և գեղեցիկ, անհատակ լճի պես փայլում էր:Այստեղ – այնտեղ՝բարձր կամարակապ կապույտի մեջ ձյունաճերմակ գեղմով փոքրիկ ապեր էին լողում :
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլին Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանա Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ
Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն։ Այս բանաստեղծություն նրա մասին է, որ կյանքը ինչ տալիս է պետք է խնամես ,պահես, իսկ եթե չպահես դու անիմաստ կապրես մինչև կյաքիդ վերջ։
Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝ Կյանքը հավերժ է ու երբեք չի վերջանում ,նույնիսկ երբ դու մահանաս դու հավերժ կապրում մարդկանց հույսի մեջ։ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական:
Աշխարհը,հրճվանք,հոգի,կյանք,ճահճուտ,գինի,թախիծ,
անուշ,ցանկալի
Բանաստեղծությունից դուրս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ: Անհուն,ճահճուտների
Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
Կյանքը, որը երբեք չի վերջանում ու չի էլ վերջանալու ։
Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:;
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է: հայրենիքից-բացառական, մարդը-ուղղական
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա: Քաղաքից-բացառական, բլրի-սեռական,
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ: Գետակին-տրական, փայտով-գործիական, ոտքը-հայցական ,ջրի մեջ-ներգոյական
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: երկնքի -սեռական, արևի-սեռական, շողերը-ուղղական, օր-ուղղական
Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու:Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:
Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:
Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով: