Posted in Ուսումնական ճամբար, Uncategorized

ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ ճամբարային օր 2-րդ

Ճամբրում օրերը իրար նման չեն ու անցնում են հետաքրքիր :Մեր 2-րդ օրը մենք պատրաստեցինք ասիլ – բասիլ ։ Ասիլ-բասիլը դա թխվածք է, մարդուկներ տեսքով: Ըստ ավանդության ասիլ-բասիլների օգնությամբ մարդիկ իմանում են, թե մյուս տարին լավ տարի է, թե ոչ: Եթե ասիլ – բասիլը ուռչում է ,դա լավ նշան, հակառակ դեպքում տարին հաջող չի:Ասիլ – բասիլին նաև ասում են ասիլ – վասիլ:

Ասիլ – բասիլի բաղադրատոմս

  • 2ձու
  • 1 սուրճի բաժակ ձիթայուղ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 200գր թթվասեր+1թ.գդ. սոդա
  • 2֊բաժակ ալյուր
  • ընկուզեղեն, ամիչ
  • գունավոր կոնֆետներ

Posted in Ուսումնական ճամբար, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ Ճամբարային 1-ին օր

Ճամբարյան առաջին օրը մենք տեղադրեցինք ծաղիկները ,հետո գնացինք դիտելու «Կլաուս» մուլտֆիլմը : Մուլտֆիլմը Ամանորի հրաշքի մասին էր: Պատերազմի ժամանակ տխուր երեխաները նամակ էին գրում Կլաուսին:Կլուսն էլ փոստատարի հետ թաքուն նվերներ էին բաժանում :Շատ – շատ լավ օր էր, ամենաշատը կարոտել էի կինոֆոտոյին:

Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ճամբար, Uncategorized

Արատեսյան եռօրյա ճամփորդություն

Սա իմ առաջին եռօրյա ճամփորդություն էր։ Այս ճամփորդությունը տարբերվում էր իմ մյուս բոլոր ճամփորդություներից։Այս ճամփորդությունը , մի ուրիշ դրախտավայր է ՝ձյան դրախտավայր։ Ճանապարհին ես առաջին անգամ տեսա իրական մեր ճակատագիրը ՝Մասիսը։ Այդ տեսարանը մենակ կարելի է երազել , շատ խորհրդավոր արև էր։ Տեղ հասանք ու ձնագնդիկների պատերազմ սկսվեց , և մեր թիմը հաղթեց։ Արատեսում ընկերացանք Չալոյի ու Ռեքս հետ։ Նրանք շատ հավատարիմ շներ էին։ Մենք նաև խաղացինք ընկույզախաղեր։Շատ- շատ ընկերներ ձեռք բերեցի ։ Արատեսում աննկարագրելի գեղեցիկ ձմեռ էր։ Ես կադրեր տեսա և սքանչելի նկարներ եմ արել։ Այս ճամփորդությունը ես չեմ մոռանա։

Posted in Ուսումնական ճամբար, Սովորողի անհատական պլան

Երկրորդ ուսումնական շրջան, անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Մարկ Վարդանյան
Ջոկատի անվանում- ԲԻԱՅՆԻԼԻ
Երկարացված օր մնում եմ/չեմ մնում-Չեմ մնում 
Երթուղուց օգտվում եմ միակողմանի/երկկողմանի/չեմ օգտվում-Լրացուցիչ – չեմ օգտվում պարապմունքների մասնակում եմ դպրոցում/դպրոցից դուրս և նշեք պարապմունքի անունը
– Ես հաճախում եմ Հանրային ռադիոյի <<Արևիկ>> երգչախումբ։ Նաև հաճախում եմ Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, նկարչության։

09:00-09:20— Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- Ջոկատի լոգոյի և կարգախոսի ընտրություն, ջոկատի անդամների ծանոթացում, օրակարգի հրապարակում, անելիքների ճշտում, ստուգատեսներին ծանոթացում, ծիսական թեյըմպում, շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, Ջրվեժ անտառապարկ ճամփորդության քննարկում, Այցելություն սահադաշտ
. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա ԹևանյանՀունվարի 12
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 13
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:0- Բիայնա ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում
Հունվարի 14
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-10:30 -Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց. Ալիս Գևորգյանի հետ կավով պատրաստում ենք սեպագրեր սալիկների վրա
10:30-11:00— Այցելություն Աստղացուցարան
11:30-12:35- Տեխնոլոգիական գործունեություն՝ տրյուֆելների պատրաստում
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 15
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-14:00- Բիայնիլի ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Ջրվեժի անտառապարկում
Հունվարի 18
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, մուլտֆիլմի դիտում -քննարկում « Ֆերդինանտ ցուլը»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
Հունվարի 19
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 2008:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:00- Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցումՀունվարի 21-23 — «Բիայնա» ջոկատի արտագնա ազգագրական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Uncategorized

Հայրենագիտության հաշվետվություն

Էրեբումի թանգարան – արգելոց

Վահագնի մասին առասպել

Արամազդի մասին առասպել

Տորք Անգեղ առասպել

Իմ գյուղը նախագիծ

Հայկ և Բել

Դալի և Պիկասո

Մեր տոհմածառը

Վարդենիս գետը

Գառնի, Գեղարդ – Արգելոց

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ

Գառնի, Գեղարդ – արգելոց

Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Գառնի, Գեղարդ – արգելոց: Այնտեղ մշուշների միջից սիրուն սարեր էին երևում , անձրև էր գալիս, բայց մենք ՝սեբաստացիներս , չհանձնվեցինք և շարնակեցինք ճամփորհդությունը: Տեսանք նաև քարերի սիմֆոնիան : Շատ – շատ գեղեցիկ վայր էր: Այնտեղից էլ առաջացավ իմ սերն ու հետաքրքրությունը լուսանկարչության նկատմամբ :Մենք իմացանք, թե ում տաճարն է Գառնին, երբ է կառուցվել, իմացանք, որ հեթանոսական վերջին կանգուն տաճարն է մնացել : Հետո այցելեցինք Գեղարդ: Աննկարագրելի գեղեցիկ էր այն մշուշի մեջ: Գեղարդի վանքը շատ տպավորիչ էր:

.Գեղարդ

Գառնի

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առաջադրանքներ

Հրաշքներ լինում են …

Շնորհակալ եմ իմ զինվորին, որ անքուն սահմանն է պահում:

Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ինձ պահել ու մեծացրել է:

Շնորհակալ եմ քույրիկիս, որ ինձ ուրախություն է նվիրում:

Շնորհակալ եմ ուսուցիչներիս, որ ինձ գիտելիք են տալիս, և դիմանում իմ չարաճճիություններին:

Շնորհակալ եմ Աստված պապիկին, ամեն ամեն ինչի համար…

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻն….

Երբեմն լինում են պահեր, երբ մարդ հանկարծ նեղացնում է ընկերոջը, և դրա պատճառով ընկերությունը փլուզում է: Եթե ուզում ես ընկերությունը շարունակել դրա համար պետք է ներողություն խնդրել, և ձեր ընկերությունը կշարունակվի:Օրինակ ես շատ – շատ եմ ընկել այդ իրավիճակի մեջ և ներողություն եմ խնդրել ,շարունակել եմ ընկերությունը: Ես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր ինձ հետ են միշտ ու միշտ: Մարդը պիտի սիրի ընկերությունը, եթե չսիրի ինքը կմնա մենակ: Ես կուզեի Ամանորին Ձմեր պապից բարություն, խաղաղություն, ժպիտ….

Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանում ձեռք եմ բերել նոր գիտելիքներ, կատարել եմ գործնական չափումներ ու հաշվարկներ, մանակել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբներին, կատարել ենք բանավոր հաշվարկներ, մասնակել եմ նաև մաթեմատիկական նախագծերի։
    Նախագծերից ինձ ամենից շատ դուր է եկել Ամանորյա նախագծերը։/
  • Մանրամաները իմ բլոգի մաթեմատիկա բաժնիում։

Posted in Հաշվետվություն, Մայրենի, Uncategorized

Առաջին շրջանի մայրենիի հաշվետվություն

  1. Սեպտեմբերից մինչև դեկտեմբերի մայրենիի էջում քանի՞ նյութ է հրապարակվել: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր իմ բլոգում , մայրենիի էջում հրապարակվել է 52 նյութ:
  2. Հրապարակված նյութերից առանձնացրեք նրանք, որոնցում դուք ստեղծագործել եք, վերնագրերով դրեք, վրաները հղումներն ավելացրեք: «Առաջին օրը դպրոցում» «Իմ կարդացած գրքերը» Կոմիտասի օրեր նախագիծ «Երաժշտությունը իմ կյանքում» «Մայրամուտ» «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» «Իմ նվերը կրթահամալիրին» «Իմ Քարտեզը» «Աշուն օր» « Մշուշների շղարշի տակ» «Ձկնիկ առվին խուտուտ տվեց» « Մայրամուտ»
  3. Մայրենիի դասընթացի տարատեսակ գործունեույթուններից /ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում, աշխատանք գիրք-տետրով…/ ձեզ ամենից շատ ո՞րն է եղել օգտակար: Մեկ-երկու նախադասությամբ հիմնավերք ձեր պատասխանը: Մայրենիի դասերը հետաքրքիր են, ինձ օգտակար եղել են լեզվական աշխատանքները, որովհետև սովորել եմ ճիշտ գրել:Ամենաշատը սիրում եմ ընթերցանությունը, քանի որ միշտ նոր գրքեր ու հերոսներ եմ բացահայտում:
  4. Մայրենիի դասընթացի ո՞ր գործունեույթւոնն եք դժվարությամբ կամ տհաճությամբ կատարել, ի՞նչն է դրա պատճառը: Մի քիչ դժվարությամբ սովորում եմ բանաստեղծությունների ուսուցումը ,որովհետև ավելի շատ ես սիրում եմ ստեղծագործել, պատմել քան անգիր սովորել:
  5. Շաբաթվա մեր գործունեություններին ի՞նչ նոր ուղղություն կավելացնեք կամ ո՞րը կպակասեցնեք: Կուզեի մեզ ծանոթ հեղինակների տուն թանգարաններ գնալ, այնտեղ գոնե մեկ դաս անել:
  6. Մայրենիի առաջադրանքը տանն ո՞ւմ հետ եք կատարում, ի՞նչ հարցում է տվյալ մարդը ձեզ օգնում: Ինձ օգնում է մայրիկս ,բանաստեղծությունները վիդեո անել և սովորել:
  7. Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ բանաստեղծություն եք սովորել, գրեք դրանց վերնագրերը և վրաները դրեք ձեր ձայնագրությունների կամ տեսանյութերի հղումները:«Աշուն օր», « Մշուշների շղարշի տակ», «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Ձկնիկ առվին խուտուտ տվեց», « Մայրամուտ»
  8. Հաջորդ ուսումնական շրջանում առցա՞նց, թե՞ ֆիզիկական միջավայրում կցանկանաք շարունակել մայրենիի ուսուցումը: Պատասխանը հիմնավորեք: Ես հաջորդ կիսամյակում կուզեի մայրենիի ուսուցումը շարունակել ֆիզիկական միջավայրում: Սիրում եմ շփվել ընկերներիս ու ուսուցիչներիս հետ ոչ առցանց տարբերակով: Դպրոցում ավելի հետաքրքիր է դասերը անցկացնել:
  9. Մայրենի դասընթացի առաջին ուսումնական շրջանում ստացած գիտելիքներից առանձնացրեք ձեզ համար կարևորը, օգտակարը: Ինձ ամենաօգտակարը եղել են բառակազմություն և ընթերցանությունը:
  10. Փորձեք 10-12 նախադասությամբ գրել ստեղծագործական աշխատանք, որտեղ շնորհակալություն կհայտնեք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր կարծիքով դրան արժանի են և ներողություն կխնդրեք բոլոր նրանցից, ում կարծում եք, թե նեղացրել եք /աշխատանքը հրապարակեք բլոգում, հղումը բերեք ձեր հաշվետվության նյութի մեջ վերնագրով դրեք:Հարշաքներ լինում են
  11. Լրացում