Posted in Մայրենի, Uncategorized

Վ. Սարոյան. Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Առաջադրանքներ

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները: Զիլ-սուր , էակ-մարդ-արարած, տեսակ-կերպ , վեհանձն- ներողամիտ, բարյացակամ, վճռական- արագորեն որոշում ընդունող
  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէր։  Օգին կարծում էր ,որ ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում, դա ուրիշ բան է։
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: Յուլիսիս,Մերի,Լայոնել, Օգի,Օգյուստ,Հոմեր,Նիքի,Ալֆ,Շեկ։ Մարդու անուն նշանակող բոլոր բառերը և հատուկ անունները գրվում են մեծատառով։
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:Ինքնավստահ ու վճռական առաջնորդ էր, որովհետև որոշումները մենակ էր ընդունում։
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր: Լայոնելը շատ մարդկային, մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձ
Posted in Մայրենի, Uncategorized

Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը Հունիսի 12,շաբաթ

Երբ Էմիլը մի քանի հաջող խելացնոր գործարքներ կնքեց Բաքհորվայի աճուրդում

Այս գլուխը իրարանցումի մասին էր։ Էմիլին բռնել էր հարբած Խցանը։ Ալֆրեդը՝Էմիլի հայրը ,շատ էր սիրում կռիվների մեջ ընկնել, նա տեսավ, որ Էմիլին բռնել էին,գնաց դեպի նրանց կողմը ու ասաց,որ բաց թողնի երեխուն և դրանից հետո սկսվեց ծեծկռտուք։ՈՒրիշներ էլ եկան մտան իրարանցման մեջ, այդ ընթացքում Էմիլը հասցրեց դուրս գալ այդ մարդկանց մեծ կույտից, վարագ վերցրեց ու նստեց իր ձիու՝ Լուկասի մեջքին և սկսեց իր ձեռքի վարագով առանձնացրեց մարդկանց, իր հայրիկին մի կերպ ազատեց։Դա խոսում էր նրա մասիներ, որ Էմիլը շատ հնարամիտ երեխա էր։

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։10
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։4 թվանշան 3,5,6,7
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել 3կրկնվող ,3տարբեր
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։5-6,0,2,8,5,
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։1 կրկնվող 5տարբեր
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։8-8,5,6,4,0,0,5,8
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։3կրկնվող 4 տարբեր
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։0,9
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։10
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։10
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։10,99
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։5
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։7
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։90
Posted in Մայրենի

Վ․Սարոյան Առաջին օրը դպրոցում

Առաջադրանքներ՝

  • Դպրոցում ի՞նչն էր ամենից շատ Ջիմին դուր եկել, ըստ քեզ ինչո՞ւ Ջիմին դուր եկավ ծամոնի խաղը, որոհետև նա ծամելը համարում էր խաղ։Ջիմը փոքրիկ էր, դրա համար կարծում էր ծամելը խաղ է։
  • Տեքստից դուրս գրեք Ջիմի ուսուցչուհուն նկարագրող հատվածը: Միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր։
  • Մի քանի հատկանիշով նշեք, թե ինչով է նման և ինչով է տարբեր Ջիմի ուսուցչուհին ձեր ուսուցչուհիներից: Մեր ուսուցչուհիներ չարացած պառավներ չեն, ոնցոր Ջիմի ուսուցչուհին։Նրանք մենակ խստությամբ են նման։
  • Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք կպատասխանեն «ինչե՞ր» հարցին: Խաղեր,երգեր,բաներ,անուններ, արցունքներ ։
  • Ինչպե՞ս կբացատրես ընդգծված հատվածը: Ինչո՞ւ տնտեսուհին հուզվեց

Տնտեսուհին հուզվեց, որովհետև ափսոսում էր, որ Ջիմի մայրը մահացել է։

Posted in Русский, Առցանց ուսուցում

Лето

Несмотря на ограничения, я старался провести летние каникулы весело и интересно. Я повел свое лето в селе Варденик у дедушки и бабушки.У них там большой дом с садом и огородом а так же двор где живет мои кот .С ним очень весело играть.Но самым интересным был мой поход с сестрами. Мы пошли к храму Ишханаванк.Потом спустились по крутому склону к реке и там сделали пикник.Кроме деревенских забав я смог прочитать много книг а так же посетить выставку мастеров как Дали и Пикассо. Вообщем мое лето прошло весело и интересно.

Posted in Մաթեմատիկա, Առցանց ուսուցում

Ստեղծագործ մաթեմատիկներ

Դասարանին ամեն օր տրվում է 1լ ալկոգել, որքա՞ն ալկոգել կավելանա օրվա վերջում ։Եթե 2 դասամիջոցը մեկ օգտագործվում է 2 շիշ ալկոգել, հայտնի է, որ 1 շիշը 160 մլ է։ Օրվա ընթացքում դասարանը ունենում է 6 դասամիջոց։

Լուծում

1) 6:2 =3

2) 3 x 2×160=960

3)1000-960=40մլ

Պատ․40մլ

Մարկն ու Աշխենը գնացին Իշխանավանք ճամփորդության։ Նրանք տնից դուրս եկան ժամը 11:00, տեղ հասան 12:25: Ճանապարհին նրանց միացավ Աննան, ում սպասեցին 7րոպե։ Ճանապարհին երեխաներ գնումներ կատարեցին 13 րոպե և հանգստացան 15րոպե։ Որքա՞ն ժամնակում երեխաները կհասնեին Իշխանավանք առանց կանգառների։

Լուծում

7+13+15=35

12:25-11:00=1ժ 25ր

85-35=50ր

Պատ․50ր